Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ և քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը։
Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը։ Հեռախոսազրույցի ժամանակ Լավրովն ուշադրություն է հատկացրել նրան, որ ապօրինի զորամիավորումները, որոնք վերահսկում են Հալեպի արևելյան մասը, կրակով և նոր հարձակումներո վ են պատասխանել սիրիական իշխանությունների ներդրած հումանիտար դադարին և քաղաքը լքել փորձող մարդկանց։
Լավրովը կարևորել է ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունները կատարելը, որոնք առնչվում են չափավոր ընդդիմության ջոկատներին։ Լավրովն ու Քերին քննարկել են նաև Իրաքի հարցն ու երկկողմ հարաբերությունների մի շարք ասպեկտներ։