Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը տարանցիկ բեռների փոխադրումը ազատել է հարկահավաքությունից։ Այդ մասին վկայել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագիրը։
Ալիևն ուրբաթ ստորագրել է «Ադրբեջանի Հարկային օրենսգրքում ուղղումներ անելու մասին» օրենքի կիրառման մասին հրամանագիրը, որը երկրի խորհրդարանն ընդունել է 2016 թվականի սեպտեմբերի 30-ին։
Ուղղումները նախատեսում են տարանցիկ բեռնափոխադրումներն ազատել ավելացված արժեքի հարկից, որն Ադրբեջանում կազմում է 18 տոկոս։ 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է 33.24 միլիոն տոննա բեռ։