ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները դիտարկում է որպես այն միջոցներից մեկը, ինչը երկիրը կարող է կիրառել Սիրիայի հարցով դիվանագիտության խզման դեպքում, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Տոները:
«Չեմ ցանկանում խոսել այն մասին, որ մենք կարող ենք անել, կասեմ միայն, որ կան մի շարք հնարավորություններ, և մենք դրանք բոլորը դիտարկում ենք, ուսումնասիրում և մտածում: Պատժամիջոցները դրանց թվում են»,- հայտարարել է Տոները:
Նա ավելացրել է, որ պատժամիջոցները «կարող են լինել շատ արդյունավետ»: Այնուամենայնիվ, նրա խոսքով` ԱՄՆ-ը դեռևս այդպիսի որոշում չի կայացրել: