«ԴիջիԹեք Էքսպո 2016» տեխնոլոգիական ցուցահանդեսում այսօր ցուցադրված էին նաև անօդաչու թռչող սարքեր: Ներկայացվեց DJI անօդաչու թռչող սարքը, որի առավելությունը կոմպակտ չափերն են, այն ունի ջերմատեսիլ տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս գիշերով կատարել թռիչքներ, թռիչքի ժամանակը մոտ 35 րոպե է: Նման ավելի մեծ սարքեր կան, որոնք նախատեսված են ավելի մեծ բեռ բարձրացնելու համար: Այսպիսի սարքեր կան, որոնք օգտագործվում են նաև գյուղատնտեսական ոլորտում: Անօդաչու թռչող սարքերը լայն կիրառություն ունեն թե′ տնտեսության մեջ, թե′ ռազմական ոլորտում:
DJI անօդաչու թռչող սարքը ներկայացնողի հավաստմամբ՝ բավականին մեծ հետաքրքրություն կա անօդաչու թռչող սարքերի նկատմամբ: Գործնականում այն կիրառվել է, հարկ եղած դեպքում ևս կարող է կիրառվել՝ այս սարքով հնարավոր է տեսնել թշնամու առաջխաղացումը և ընդհանրապես բոլոր շարժերը:
DJI սարքավորումների գինը սկսվում է 650 դոլարից:
Մանրամասները՝ տեսանյութում: