Wednesday, 08 05 2024
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»

Սերժ Սարգսյանն ու Կարապետյանը միասին կգնա՞ն

Անկախության 25-ամյակի տոնակատարությունից հետո ի՞նչ շարունակություն կունենա կառավարության ձևավորման գործընթացը, որը մեկնարկեց նախատոնական սեպտեմբերի 20-ին: Տոնն ի՞նչ ազդեցություն կթողնի այդ գործընթացի վրա, կփոխվի՞ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 20-ի տրամադրությունը, թե՞ շարունակություն կունենա:

Այս հարցերն իհարկե առաջիկայում կստանան իրեն պատասխանները, գուցե նաև առաջիկա ժամերի ընթացքում: Սակայն կառավարության ձևավորման գործընթացն ըստ էության առաջ է բերում մեկ այլ հետաքրքրական հարց, որի արմատները գնում են մինչև 2016 թվականի փետրվար: Ըստ էության, ներկայիս ներիշխանական դասավորումների ազդակը տրվել է հենց փետրվարին՝ փետրվարի 12-ի Սերժ Սարգսյանի հայտնի ելույթով: Այս ընթացքում ինչ-որ իրադարձություններ գուցե արագացրել , գուցե դանդաղեցրել են պլանները, առավել ևս, որ եղել են ապրիլյան պատերազմն ու հուլիսյան դեպքերը, սակայն տարին փաստորեն ավարտվում է նոր կառավարությամբ, և այս իմաստով, իհարկե, հետաքրքրական հարցերից մեկն էլ այն է, թե ի՞նչ եղան տնտեսական արտաքին հարաբերությունների վերաբերյալ այն խորհրդակցությունները, որոնք փետրվարի 12-ի ելույթից հետո սկսեց անցկացնել Սերժ Սարգսյանը:

Այդ մի քանի խորհրդակցությունների ընթացքում նա քննարկում էր Իրանի, Գերմանիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունները: Այդ քննարկումների առանձնահատկությունն այն էր, որ դրանց որևէ մասնակցություն չունեցավ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանը: Մինչդեռ խորհրդակցությունները վերաբերում էին տնտեսական թեմաներին և դեռևս փետրվարին ակնհայտորեն ցուցադրեց Սերժ Սարգսյանը, որ անտեսում է Հովիկ Աբրահամյանին:

Ապրիլյան պատերազմից հետո այդ խորհրդակցությունները ընդհատվել են, թեև տնտեսական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև նույնիսկ հակառակը: Սերժ Սարգսյանը մտադի՞ր է վերականգնել դրանք, և ի՞նչ դեր է ունենալու այդ հարցում նոր վարչապետ Կարեն Կարապետյանը:

Այստեղ, իհարկե, խնդիրը բուն խորհրդակցությունները չեն, այլ ընդհանրապես արտաքին տնտեսական կապերն ու հարաբերությունները, որոնք այսօր Հայաստանին օդ ու ջրի նման են անհրաժեշտ: Եվ այս հարցում, իհարկե, շատ կարևոր հանգամանք է այն, թե արդյոք Սերժ Սարգսյանն այդ հարաբերություններում ինչքանո՞վ է ազատություն, գործելու անկաշկանդություն թույլ տալու Կարեն Կարապետյանին: Պահելու է այդ հարաբերությունների ոլորտն իր անձնական շրջանակո՞ւմ, ինչպես Հովիկ Աբրահամյանի դեպքում, թե՞ Կարեն Կարապետյանին կվստահի այդ ոլորտը:

Ի վերջո ակնհայտ է, որ այդ ոլորտում տնտեսականն ու քաղաքականը, կամ ավելի շուտ՝ աշխարհատնտեսականն ու աշխարհաքաղաքականը էապես միահյուսված են, և այստեղ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին կդիտի՞ որպես հնարավոր մրցակից, անսպասելի մրցակից, թե՞ հակառակը՝ հանգիստ կլինի, քանի որ վերջինս չունի դրա համար անհրաժեշտ ներքին քաղաքական հենարան:

Մի բան իհարկե ակնհայտ է, որ մրցակցությունն այս առումով, կամ մրցակցության ներքին զգացումը Սարգսյանի և Կարապետյանի միջև միմիայն վնասելու է Հայաստանի տնտեսությանը: Եվ այս իմաստով, իհարկե, երևի թե առաջին փորձաքարը կլինի Նյու Յորքում կայանալիք ներդրումային համաժողովը, որ նախաձեռնում է Հայաստանը, և որը սպասվում է հոկտեմբերին: Սերժ Սարգսյանը Նյու Յորք կմեկնի Կարապետյանի՞ հետ, թե առանց նրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում