Monday, 13 05 2024
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին

«Քաղաքապետարանը թաց ու չոր խառնել է իրար, դպրոցի ինքնավարությունը ոտնահարել են»

Ամառվա ընթացքում Երևանի որոշ դպրոցներում, որտեղ որպես փոխտնօրեն աշխատում են նախկին տնօրենները, քաղաքապետարանն առաջարկել է աշխատանքից ազատվելու դիմում գրել: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց Երաևնի ավագանու «Բարև» խմբակցության անդամ Անահիտ Վախշյանի հետ:

«Այս երևույթը չի տարածվել միայն այն դպրոցների նախկին տնօրենների վրա, որտեղ տնօրեն մայրերն անցան թոշակի ու դուստրերը ընտրվեցին տնօրեններ, օրինակ՝ Պուշկին, Նիկոլ Աղբալյան, թ.89, թ.121, տեղեր կան, որ ասում են՝ հարսն է փոխարինել սկեսրոջը:

Տնօրենի ընտրության կարգը չի արգելել մայր-դուստր՝ տնօրեն-փոխտնօրեն տեղափոխություններն ու փոխանակ այս երևույթները կանխել տնօրենի ընտրության կարգը փոխելով, քաղաքապետարանը առաջարկել է գրել ազատվելու մասին դիմումներ՝ այս ճանապարհով ուղղակի միջամտելով դպրոցի ինքնավարությանը: Նրանք գրել են դիմում, բայց դժգոհ են:

Ազատված փոխտնօրենների հետ կնքված աշխատանքային պայմանագրերում նախատեսված է ազատման սույն հիմքը՝ 65 տարին լրանալու դեպքում գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը: Սակայն որպես փոխտնօրեններ՝ նախկին տնօրենների հետ աշխատանքային պայմանագրերը կնքել են 65-ը լրանալուց հետո»:

Անահիտ Բախշյանի կարծիքով՝ դպրոցի տնօրենը պետք է որոշի ինչպես վարվել, ոչ թե քաղաքապետարանը, «թաց ու չոր խառնել են իրար, այս մարդկանց նվաստացրել են, նրանցից շատերը լի են էներգիայով, կուտակած մեծ փորձ ունեն:

Այս գործողության արդյունքում իր աշխատանքի իրավունքի ոտնահարումը վերականգնելու փորձ է անում թիվ 86 դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Շառոյանը: Մեզ հետ զրույցում Անահիտ Շառոյանը նշեց, որ ինքը դիմում չի գրել, իրեն տնօրենն է ազատել աշխատանքից: «Ո՞ւմ են պետք իմ ստացած պատվոգրերն ու մեդալները, եթե դրանք գրոշի արժեք չեն ունենալու»,- դժգոհեց Ա. Շառոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում