Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները պետք է հետաքննություն անցկացնեն Գյուլենի շարժման վերաբերյալ, որին Անկարան համարում է ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի Մամուլի խորհրդի նախագահ Աֆլատուն Ամաշովը:
Ավելի վաղ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է մի խումբ անձանց ձերբակալման մասին, որոնք կարող են կապված լինել Գյուլենի շարժման հետ:
Ամաշովը հայտարարել է. «Ադրբեջանական մամուլում պետք է հետաքննություններ անցկացվեն «Հիզմեթ» շարժման ու «գյուենականների» վերաբերյալ: Մնացյալն իրավապահ մարմինների գործն է:
Մամուլի մի շարք ներկայացուցիչներ գյուլենականի խարան են դնում նրանց վրա, ում չեն սիրում: Դա հարուցում է մտահոգություն»: