EurActiv տեղեկատվական պորտալի փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանային քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հահնը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո իրավիճակի զարգացումը ոչ քիչ զայրույթ է հարուցել Եվրոպայի զգալի մասի մոտ՝ կապված ձերբակալությունների ալիքի արագության ու մասշտաբի հետ։
Խոսելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարների մասին՝ Հահնը պաշտոնական Անկարային կոչ է արել կատարել դրա հետ կապված թեկնածու երկրներին Բրյուսելի ներկայացրած բոլոր պահանջները.
«Կանոնները ենթակա չեն քննարկման։ Թուրքիան մոտ ժամանակներս պետք է հասկացնել տա, թե արդյոք կարող է և ցանկանում է ընդունել այդ պայմանները։ Այդ հարցը լարվածություն է առաջացնում հարաբերություններում»։