Այսօր Ամերիկայում քաղցրի սիրահարները նշում են Վաֆլիի ազգային օրը, գրում է Calend-ը:
Տոնի ամսաթիվը կապված է վաֆլիների ձևի պատրաստման սարքի ստեղծման հետ: 1869 թ. օգոստոսի 24-ին Նյու Յորք նահանգի Տրոյ քաղաքի բնակիչ Կոռնելիուս Սվարթհաութը ստացել է երկրում առաջին արտոնագիրը վաֆլի թխելու հատուկ թավայի համար: