ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին շնորհավորել է երկրի անկախության 25- ամյակի կապակցությամբ: Այդ մասին հայտնում են Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:
«Դուք տոնում եք ձեր անկախությունը, և միաժամանակ ես ցանկանում եմ նշել այն լուրջ քայլերը, որոնք դուք արել եք կոռուպցիայի դեմ պայքարում, իրավունքի գերակայության ամրապնդման և տնտեսական աճին հիմք դնելու մեջ»,- ասել է նա:
Օբաման նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ուկրաինայի «ձգտմանը խաղաղ, ծաղկող,եվրոպական ապագային»: