Monday, 13 05 2024
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով

ԿԽՄԿ-ն ուշադիր հետևում է Խորենացու փողոցի իրադարձություններին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուշադիր հետևում է Խորենացու փողոցի իրադարձություններին` հուսալով, որ կգտնվի հանգուցալուծումը և հաշվի կառնվի հարգանքը մարդու կյանքի և արժանապատվության նկատմամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ տեղեկացնելով, որ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությունը մերժել է քաղաքացիական ակտիվիստների խմբի կողմից կազմակերպությանն ուղղված երկու դիմումները, որոնցում նրանք խնդրում էին, որպեսզի ԿՄԽԿ-ն միջազգային կառույցի կարգավիճակով ներգրավվի ՊՊԾ գնդում կատարվող գործընթացներին:

«Մենք ուշադիր հետևում ենք Խորենացի փողոցում կատարվող իրադարձություններին` հուսալով, որ կգտնվի հանգուցալուծումը և հաշվի կառնվի հարգանքը մարդու կյանքի և արժանապատվության նկատմամբ: ԿԽՄԿ-ն, 1992 թվականին հիմնվելով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի տարածքում, իրականացնում է իր մարդասիրական առաքելությունը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ: Այստեղ մեր ուշադրության կենտրոնում են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են անհայտ կորած անձանց, նրանց ընտանիքներին, պատերազմից տուժածներին, ռազմագերիներին, միջազգային սահմանի, շփման գծու մ ապրող մարդկանց, ինչպես նաև՝ մարդու միջազգային իրավունքների խթանման հարցերը: Այն ժամանակ, երբ իրավասու կլինենք, եւ կիրառելի կլինի մեր աշխատանքների շրջանակը, մենք կներգրավվենք այս գործընթացներում»,- ասաց Զառա Ամատունին:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներքին զինված ընդհարումների շրջանակներում, նորից լինելով կողմերի միջև երկխոսության մեջ, կարողանում է ներկայացնել և գործել որպես միջնորդ, ինչպես օրինակ Սիրիայում եւ Եմենում: «Օրինակ` ղարաբաղյան հակամարտության շրջանակում Կարմիր Խաչը ներգրավվում է որպես չեզոք, երրորդ կողմ, որը երկխոսություն է վարում իշխանությունների հետ՝ ուշադրության կենտրոնում պահելով մարդասիրական հարցերը: Կարող է լինել ոչ միջազգային հակամարտություն՝ ներքին զինված ընդհարումներ, որոնց շրջանակում այն նույնպես կարող է գործել որպես միջնորդ: Ներքին զինված ընդհարումների, քաղաքացիական պատերազմների ժամանակ կազմակերպությունն ունի աշխատանքի իր մանդատը և կարող է կատարել միջնորդի իր դերակատարումը »,-նշեց Զառա Ամատունին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում