Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ակնկալում է, որ Ղազախստանը շուտափույթ միջոցներ կձեռնարկի ղազախա-թուրքական այն վարժարանների նկատմամբ, որոնց գործունեությունը, պաշտոնական Անկարայի կարծիքով, կապված է ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման հետ: Այդ մասին այսօր հայտարարել է Ղազախստանում Թուրքիայի դեսպան Նևզաթ Ույանիկը:
«Այն բանից հետո, ինչ Թուրքիայում իրականացվեց ռազմական հեղաշրջման փորձ, մենք ակնկալում ենք, որ ղազախական կողմը շուտափույթ և կոնկրետ միջոցներ կձեռնարկի այդ կազմակերպության և նրա բջիջների դեմ»,- ասել է նա: