Կառավարության այսօրվա նիստին մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը, ով «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից պատանդի կարգավիճակում պահվում էր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում:
Նիստի մեկնարկից առաջ նախարարները մոտենում էին Վ. Եղիազարյանի և զրուցում հետը:
Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդում պատանդառությունից ազատ էին արձակվել հուլիսի 23-ին Արցախի հերոս, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ անցկացված բանակցությունների արդյունքում:
Լուսանկարը՝ Photolure-ի