Tuesday, 14 05 2024
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար

Երևանի քաղաքապետարանի և ՀԿԵ ներկայացուցիչները ծանոթացել են երկաթուղուն կից գտնվող տարածքների վիճակին

«Հարավկաովկասյան երկաթուղի» ՓԲԸ, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության և Երևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները համատեղ ստուգայց են կատարել Երևանի երկաթուղու կայարանից մինչև Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» կառամատույց:

Ինչպես տեղեկացրին ՀԿԵ հասարակայնության հետ կապերի բաժնից, տրանսպորտի և կապի նախարարության Երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը, մայրաքաղաքի թաղապետարանի ներկայացուցիչները ծանոթացել են երկաթուղուն կից տարածքների սանիտարահիգիենիկ վիճակին և ՀԿԵ-ի խնդիրներին, որոնք առաջանում են հարակից տների բնակիչների կողմից տարրական սանիտարա կան նորմեր խախտելու պատճառով:

Ինչպես նշել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, Ընկերությունը պահպանում է բոլոր տեխնիկական և սանիտարական նորմերը երկաթուղու տարածքում, ինչը չի կարելի ասել երկաթուղուն կից գտնվող քաղաքային տարածությունների մասին:

Վալկոն նշել է, որ ՀԿԵ-ի աշխատակիցները քաղաքապետարանի իրավասու ծառայությունների հետ միասին բազմիցս մաքրել են երկաթուղային գծերի հարակից տարածքները, սակայն որոշ ժամանակ անց դրանք կրկին պատվում են աղբով:

ՀԿԵ-ի ղեկավարը ստուգայցի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ որոշ շրջանների բնակիչները կենցաղային և նույնիսկ շինարարական աղբը հանում են իրենց տնային տնտեսությունների սահմաններից և թափում գծերի մոտ: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ բնակիչները այգիներ են տնկում երկաթուղու անվտանգության գոտում:

«Դա վտանգ է ներկայացնում գնացքների երթևեկությանը: Մեքենավարն արդեն չի կարող օպերատիվ արձագանքել հնարավոր վտանգի դեպքում: Իսկ գնացքների քաշն այս հատվածում հասնում է 2 500 տոննայի»,- ասել է ՀԿԵ գլխավոր տնօրենը:

Ստուգողները հատուկ քննարկել են բնակելի տների մոտակայքում գտնվող գծանցների հարցը: Ինչպես նշել է երկաթուղու ղեկավարը, նման գծանցների մեծ մասն անօրինական է: Որպես հարցի լուծում ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը տարածքային մարմիններին առաջարկել է որոշել քաղաքի համար անհրաժեշտ գծանցները, որոնք պիտի կահավորված լինեն համապատասխան նշաններով:

Սերգեյ Վալկոն ստուգայցի մասնակիցների հետ քննարկել է ստեղծված իրավիճակը և հիմնական լուծումները: Քաղաքապետարանի և թաղապետարանների, նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել վերացնել անօրինական աղբանոցները և համատեղ մշակել գործողությունների ծրագիր: Կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակությունն այս հարցում և պարբերաբար համատեղ այցելել առավել խնդրահարույց տարածքներ՝ տեղում ծանոթանալով տիրող վիճակին:

Այս ստուգայցը կազմակերպվել է երթևեկության անվտանգության ապահովման հարցում իշխանության մարմինների հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Նախատեսվում է նաև նմանատիպ ստուգայցեր կազմակերպել մարզերում՝ մարզպետերի և տեղական իշխանությունների մասնակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում