Մեքսիկական Նայարիտ նահանգում ձերբակալվել է «Այգեգործ» մականունով թմրաբարոն Ֆլորես Սիլվան, որը «Խալիսկո-Նոր սերունդ» թմրակարտելի առաջնորդն է։ Ձերբակալվածը կապ ունի Խալիսկոյում 2015 թվականի ապրիլին ոստիկանական ջոկատի վրա հարձակման հետ, երբ սպանվեց 15 և վիրավորեց 5 ոստիկան։
«Այգեգործը» նաև պատասխանատու է եղել կարտելի գործունեության համար Նայարիտում՝ համակարգելով արտադրությունը, փոխադրումը և թմրանյութերի վաճառքն այդ նահանգում՝ փոխանցում է RIA Novosti-ն։