Գյումրիի Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով Գյումրիում և Վանաձորում տարբեր ակտիվ խմբեր կան, որոնք տարբեր գործողություններ են անում՝ իրենց աջակցությունը հայտնելով Երևանում տեղի ունեցող հանրահավաքներին, բայց մարդիկ հիմնականում նախընտրում են մարզերից գալ Երևան և այստեղ մասնակցել հանրահավաքներին։
Ինչ վերաբերում է իշխանությունների գործողություններին, ապա Բարսեղյանի խոսքով հավանաբար Սերժ Սարգսյանին սխալ են ներկայացնում իրավիճակը։ «Հակառակ դեպքում ես հակված չեմ կարծելու, թե ովքեր են ՊՊԾ գնդի ներսում և ինչ են արել»,-ասաց Բարսեղյանը։
Վերջինս անդրադառնալով հանրահավաքներին քաղաքական կուսակցությունների մասնակցությանը, նկատեց, որ այս միջոցառումներին պետք է մասնակցեն միայն նրանք, ովքեր կիսում են ապստամբների պահանջները, անկախ քաղաքական անցյալից։ «Կարծում եմ, որ կարող են լինել ինչ-ինչ կուսակցությոններ, ովքեր կփորձեն օգտվել ստեղծված իրավիճակից, սակայն չեմ կարծում նաև, որ այստեղ կան միամիտներ, որ հավատում են քաղաքական դիվիդենտներ հավաքելուն։ Միևնույն ժամանակ մարդկանց մեջ կուսակցամերժություն եմ նկատում»,-նկատեց Բարսեղյանը։
Ինչ վերաբերում է «Ալյանս» կուսակցությանը, ապա Բարսեղյանի խոսքով ինքը այդ կուսակցության ղեկավարին հարցեր ունի։ «Նա կրակել է իրավապաշտպանի վրա և անպատիժ է մնացել»,-ասաց Բարսեղյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում