ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մյունխենի հրաձգությանը նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հիշել է իր ավագ դստերը՝ Մալիին, ինչը զվարճացրել է լրագրողներին, հայտնում է Lenta.ru-ն:
«Գերմանիան մեր մոտ դաշնակիցներից մեկն է, և մենք նրան կտրամադրենք ամեն անհրաժեշտ օգնություն»,- ասել է նա: Դրանից հետո նա սկսել է խոսել կյանքի արևմտյան ապրելակերպի մասին, ինչը գտնվում է սպառնալիքի տակ, և երեխաների մասին, ովքեր մեծանալով՝ լքում են իրենց հայրիկին: Դրանից հետո լրագրողները հասկանալով, որ նախագահը նկատի ունի իր դստերը, ծիծաղել են:
«Կներեք, ես անցնում եմ չափազանց անձնականի»,- ասել է Օբաման: