Հունգարացի ռեժիսոր Սաբոլչ Գայդայի «Ընտանեկան երջանկություն» ֆիլմը արժանացել է Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնի գլխավոր՝ «Բյուրեղապակե գլոբուս» մրցանակին: Այս մասին հայտարարվել է շաբաթ երեկոյան՝ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ՝ գրում է gazeta.ru-ն:
Ժյուրին լավագույն ռեժիսոր է ճանաչել Սլովենիայի ներկայացուցիչ Դամյանա Կոզոլեին՝ «Գիշերային կյանք» ֆիլմի համար: «Արևմուտքից Արևելք» բաժնի մրցանակը շահել է վրացի ռեժիսոր Ռուսուդան Գլուրիձեի «Այն ուրիշների տունը» ֆիլմը:
Փառատոնի նախագահի հատուկ մրցանակը շնորհվել է ամերիկացի սցենարիստ և ռեժիսոր Չարլի Քաուֆմանին՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած մեծ ավանդի համար: