Friday, 26 04 2024
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը

Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին

Հայաստանիարտաքին գործերինախարար ԷդվարդՆալբանդյանը hունիսի 29-ին հանդիպել է Երևան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեց ընդլայնված ձևաչ ափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,  ողջունելով հյուրերին՝ էդվարդ Նալբանդյանը նշել է, որ բարձրաստիճան պարբերական փոխայցելությունները լավ հիմք են ստեղծում՝ քննարկելու Հայաստան-Գերմանիա բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նախարարները գոհունակություն հայտնեցին երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման կապակցությամբ: Զրուցակիցները համակարծիք էին, որ դա պայմանավորված է երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման փոխադարձ ձգտումով:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն անդրադարձ կատարեցին Հայաստանի Նախագահի և Գերմանիայի կանցլերի՝ ապրիլին Բեռլինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին նաև հայ-գերմանական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը: Կարևորվեց միջազգային խորհրդարանական վեհաժողովներում հաստատված փոխգործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը, որը շարունակությունն էր 2015թ. ապրիլի 23-ին Դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարության։ «Այս քայլով Գերմանիան ոչ միայնարժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ևդատապարտման գործում, այլ նաև՝ ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմհանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության պայքարում,  ընդունում  է Հայոց  ցեղասպանության  իրականացման  մեջ  պատասխանատվության իր մասը», – ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նախարարները կարևորեցին արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։

Անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված քայլերին: Ընդգծվեց ապրիլին Երևանում բացված՝ Գերմանացի գործարարների միության գրասենյակի նշանակությունը երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում:

Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը, մասնավորապես՝ ԵՄ հետ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը:

Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերի: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ գերմանական նախագահության առաջնայնությունների իրականացմանը: Նշվեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Էդվարդ Նալբանդյանը արժևորեց նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը և շեշտեց, որ այն տարածաշրջանում ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ միակ ներկայացուցչությունն է, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ԵԱՀԿ-ի շրջանակներում Հայաստանի համագործակցության հանձնառության կարևորությունը:

Հանդիպման ավարտից հետո Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ստորագրեցին Հայաստանի և Գերմանիայի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագիրը:

Այնուհետև նախարարներ Նալբանդյանն ու Շտայնմայերը հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում