Ես ունեմ մի քաղաքական նաև անձնական համոզմունք. Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ. Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Շահեն Հարությունյանը:
«Մեկնելով Գյումրի ես շատ լավ հասկանում էի, որ հնարավոր է նաև, որ մտածեն, թե Պապի արարողակարգի ժամանակ ես որևէ ոտնձգություն կարող եմ անել Պապի անվտանգությանը, վնաս տալ Պապին, և կարող էին մեկուսացնել և չեզոքացնել՝ նույնիսկ կրակ արձակելով ինձ վրա»,- նշեց ակտիվիստը՝ ներկայացնելով իր բերման ենթարկելու հետ կապված մանրամասներ:
Հիշեցնենք՝ Գյումրիում հունիսի 25- առավոտյան բերման էր ենթարկվել Շահեն Հարությունյանը և գտնվում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:
Մանրամասները՝ տեսանյութում