Ոսպն արդյունավետորեն բարձրացնում է տրամադրությունը, պարունակում է շատ վիտամիններ և օգտակար է հղիության ընթացքում: Այս մասին հայտնում է Neboley պորտալը:
Մասնագետների խոսքով՝ ոսպն անփոխարինելի մթերքներից է դիետիկ սննդակարգում: Այն պարունակում է շատ բուսական սպիտակուցներ, որոնք իրենց կառուցվածքով շատ նման են կենդանականին և ամբողջովին յուրացվում են օրգանիզմի կողմից: Ոսպում չկան ճարպեր, իսկ «դանդաղ» ածխաջրերի պարունակությունը պարբերական օգտագործման դեպքում օգնում է նիհարել:
Ոսպը պարունակում է նաև А, С վիտամիններ, В խմբի վիտամիններ, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, երկաթ, շատ ֆոլաթթու, ուստի այն շատ օգտակար է հղիների համար, այն նաև նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը:
Ոսպը նաև պարունակում է շատ տրիպտոֆան, որը մարդու օրգանիզմում վերածվում է հաճույքի և լավ տրամադրության հորմոնի՝ սերոտոնինի: