ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է ամրապնդել հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու կարողությունը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռիգայում հանդիպումից հետո հայտարարել են Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը:
«Նոր սպառնալիքներին պատասխանելու հնարավորություն ունենալու համար կարևոր է պետությունների գործողությունների համակարգումը ինչպես ազգային, այնպես էլ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մակարդակներով»,- ասել է Շտայնմայերը: