Instagram-ում Խորվաթիայից վիզաժիստ Ելենա Պերիչը սկսել է հայտնիություն ձեռք բերել այն բանից հետո, երբ օգտվողները նկատել են նրա նմանությունը Քիմ Քարդաշյանի հետ, հայտնում է The Daily Mirror-ը:
Նրա էջում գրանցված է ավելի քան 700 հազար մարդ:
Նշվում է, որ 24-ամյա աղջիկը ձգտում է նմանվել ամերիկյան հայտնիին: Դրա համար նա անում է համապատասխան դիմահարդարում, սանրվածք, և հագնվում է Քարդաշյանի նման: Ըստ տեղեկատվության՝ համացանցում հաճախ են շփոթում Քարդաշյանի և Պերիչի լուսանկարները: