Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հոգեբանները դա բացատրում են այսպես. մենք գնում ենք թանկարժեք իրեր, որպեսզի խուսափենք հետագա հիասթափությունից, երբ այդ իրերը դառնա անհասանելի, գրում է The Hindustan Times-ը:
Օրինակ, եթե մարդը խանութում հանդիպում է թանկարժեք բաճկոնի, սկսում է մտածել՝ սպասել զեղչերի, թե գնել: Այդ իրադրությունում մարդը ավելի շուտ կատարում է գնումը՝ վախենալով, որ դա մինչև զեղչվելը մի ուրիշը կգնի:
Իսկ կանայք թանկարժեք իրերը գնում են իրենց մրցակցուհիներից առաջ անցնելու և տղամարդու հետ հարաբերությունները պահպանելու նպատակով:
Դիզայներական պայուսակները հանդիսանում են յուրօրինակ ազդանշան այլ կանանց համար: Դրանք կանանց դարձնում են ավելի երջանիկ, խոսում են նրանց կարգավիճակի մասին և ետ են մղում մրցակցուհիներին, հայտարարել են հոգեբանները:










































