Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդինի նահանգի Օմերլի, Միդյաթ ու Նուսայբին շրջաններում մտցվել է փողոց դուրս գալու արգելք: Արգելքն ընդհանուր առմամբ առնչվել է 13 թաղամասի:
Վերջին շրջանում տվյալ շրջաններում շարունակ բախումներ են գրանցվել թուրքական անվտանգության ուժերի և երկրում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև: