Friday, 26 04 2024
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին

Ադրբեջանը կարող է հարձակվել, եթե առաջընթաց չլինի նախագահների հաջորդ հանդիպմանը. SIPRI-ի փորձագետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ստոկհոլմի խաղաղության հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) փորձագետ, Կովկասում հակամարտությունների, բռնությունների և խաղաղարարության ծրագրի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Նեյլ Մելվինը:

Փորձագետի հնարավոր է համարում լայնածավալ պատերազմի վերսկսումը Լեռնային Ղարաբաղում՝ ասելով, որ կա հակամարտության հետագա էսկալացիայի աճող վտանգ, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի՝ ներգրավելով այլ երկրների, ինչը ցանկալի չի ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրամիության, ոչ էլ Ռուսաստանի կամ Թուրքիայի համար:

Ապրիլյան քառօրյա պատերազմը,- ասում է Մելվինը,- չափազանց լուրջ զարգացում էր, որը ռազմավարական փոփոխության ենթարկեց հակամարտությունը: Ադրբեջանը որոշել էր ռազմական ուժի կիրառման միջոցով ճնշում գործադրել կողմերի վրա՝ հասնելով դիվանագիտական արդյունքների: Բաքուն չհասավ իր նպատակին, չկարողացավ փոխել ստատուս-քվոն՝ առաջացնելով ադրբեջանական հասարակության դժգոհությունը:

«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը որոշել էր հարձակման միջոցով վերցնել տարածքներ, բայց չեմ կարծում, թե դա ռազմական դիվանագիտություն է. դա փորձ էր ռազմական միջոցներով հասնել քաղաքական խնդրի լուծման: Հարձակումը ոչ թե ուղղակի Ղարաբաղի, այլ գրավյալ տարածքների վրա էր: Ադրբեջանը ցանկանում էր հետ վերցնել գրավյալ տարածքների մի մասը այն հույսով, որ հետո ճնշում կգործադրի հակամարտության կողմերի վրա և կհասնի դիվանագիտական լուծման: Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակին, չկարողացավ փոխել ստատուս-քվոն, ինչը աճող դժգոհություն է առաջացրել երկրի ներսում»:

Փորձագետը շատ կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում և ձեռք բերված պայմանավորվածությունները՝ 1994 թ. զինադադարի մասին համաձայնագրի իրագործման, հետաքննության և մշտադիտարկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ, բայց միաժամանակ կասկածում է, որ Ադրբեջանը Ադրբեջանը հավատարիմ կմնա հրադադարի ռեժիմը պահպանելու իր խոստումներին:

Ներկա իրավիճակում գլխավորը խնդիրը, դոկտոր Մելվինի կարծիքով, կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորումն է, որը նախադրյալներ կստեղծի դիվանագիտական առաջընթաց ապահովելու համար. «Խնդիրը ոչ թե կարգավորման ինչ-որ կախարդական բանաձև գտնելն է, այլ երկու կողմերի քաղաքական կամքի բացակայությունը»:

– Ի՞նչ արդյունքներ տվեց Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

– Վիեննայի հանդիպումը շատ կարևոր էր այն առումով, որ նախագահները հանդիպեցին և համաձայնեցին հանդիպել և նաև, ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության, համաձայնություն են տվել վերադառնալու 1994թ. զինադադարի մասին համաձայնագրին: Բայց սա թողել է նաև անորոշ մի շարք հարցեր: Նախևառաջ՝ երկու նախագահներն առանձին չեն հայտարարել ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Հետևաբար պարտադիր չէ, որ Ադրբեջանը պահպանի հրադադարի ռեժիմը, քանի որ քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարեց զինադադարի համաձայնագրից դուրս գալու մասին:

Եթե սա է Ադրբեջանի ռազմավարությունը՝ ռազմական ուժի կիրառմամբ հասնել դիվանագիտական արդյունքների, ապա այդ հանդիպումը որևէ բան չի փոխել նրանց համար, որևէ առաջընթաց չկա: Հիմա նախատեսված է նախագահների երկրորդ հանդիպումը, և սա, իհարկե, լինելու է ամենակարևոր հանդիպումը, որովհետև եթե առաջընթաց չլինի, մեծ վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է վերադառնալ ռազմական ուժի կիրառմանը՝ գուցե ավելի մեծ ծավալներով:

– Ի՞նչ ակնկալիքներ կան այդ հանդիպումից: Այն կնպաստի՞ լարվածության վերացմանը և նոր ռազմական բախումների կանխմանը:

– Ըստ իս՝ լարվածության վերացումը շփման գծում չի բխում Ադրբեջանի շահերից: Ընդհակառակը՝ նրանք ուզում են մեծացնել լարվածությունը՝ իրենց ձեռնտու փոփոխությունների հասնելու նպատակով: Կարգավորում չի լինի, բայց գուցե կարևոր քայլեր արվեն կարգավորման համար նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ:

– Քառօրյա պատերազմից հետո ի՞նչ է ընդհանրապես փոխվել հակամարտության և կարգավորման գործընթացի տրամաբանության մեջ:

– Հայաստանցիներն ինձնից լավ գիտեն, որ բանակցությունները շարունակվում են մոտ 25 տարի: Կարգավորման բազան հայտնի է բոլորին և հասկանալի: Խնդիրն այն է, թե ինչպես կարելի է ստեղծել փոխվստահության մթնոլորտ՝ հիմնախնդիրը լուծելու համար: Փոխվստահության խնդիրն այդպես էլ չի լուծվել այս տարիների ընթացքում: Ուստի կարծում եմ, որ խնդիրը ոչ թե կարգավորման ինչ-որ կախարդական բանաձև գտնելն է, այլ երկու կողմերի քաղաքական կամքի բացակայությունը:

Ադրբեջանն այս ժամանակահատվածում զգալիորեն ուժեղացրեց իր զինված ուժերը և հիմա ավելի վստահ է իրեն զգում՝ Ռուսաստանից և նաև ինչ-որ չափով Իսրայելից գնված սպառազինության շնորհիվ: Մյուս կողմից՝ նավթի գների անկման հետևանքով Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամը ստիպեց երկրի ղեկավարությանը փորձել հասնել փոքրիկ ռազմական հաղթանակի կամ առաջընթացի դիվանագիտական գործընթացում:

– Որքանո՞վ է հավանական ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսումն այս իրավիճակում:

– Հենց սա է պատճառը, որ ես եկել եմ Հայաստան, քանի որ մեր գնահատմամբ՝ հակամարտության հետագա էսկալացիայի աճող վտանգ կա, որը ներառում է նաև տարածաշրջանային լայնածավալ պատերազմի հնարավորությունը: Սա կարող է ներգրավել տարածաշրջանային այլ խաղացողների, բայց ցանկալի զարգացում չէ տարածաշրջանային խաղացողների համար: Չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Թուրքիան կամ Ռուսաստանը կցանկանային, որ սկսվեր տարածաշրջանային պատերազմ, բայց նրանք բավարար լծակներ չունեն այդ զարգացումը կանխելու համար: Առայժմ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը զերծ են մնում իրենց ամենավտանգավոր զինատեսակներն ու համակարգերը գործի դնելուց: Եվ դա կարող է զսպել ամբողջական, լայնածավալ պատերազմը: Բայց պատերազմներն, իհարկե, շատ անկանխատեսելի են: Երբ այն բռնկվում է, սկսում են մարդիկ զոհվել, և կողմերից մեկն այդ իրավիճակում մտածում է, որ պիտի բարձրացնի էսկալացիան ամենաբարձր աստիճանի: Սա ամենամեծ վտանգն է այսօր տարածաշրջանի և միջազգային հանրության համար:

– Ի՞նչ հանգամանքներում Ադրբեջանը կդիմի լայնածավալ հարձակման:

– Իմ տպավորությամբ՝ կռիվները վերսկսվելու են, բայց դժվար է ասել, թե ինչի վրա է կենտրոնանալու Ադրբեջանը: Պարտադիր չէ, որ ադրբեջանական կողմը նպատակադրվի գրավել Ղարաբաղը. գուցե նրանք փորձեն վերադարձնել գրավյալ տարածքների մի մասը: Բայց եթե այդ կռիվները տարածվեն, և կողմերը որոշեն գործի դնել իրենց ամենալուրջ զինատեսակները, Հայաստանը կհայտնվի շատ բարդ իրավիճակում:

– Որքանո՞վ է, Ձեր կարծիքով, արդյունավետ Հայաստանի պաշտպանական և դիվանագիտական ռազմավարությունը, և որքանո՞վ է այն օգնում զսպել ադրբեջանական կողմի ագրեսիան:

– Հայաստանի պաշտպանական ռազմավարությունն, իհարկե, զսպող է, բայց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այդ ռազմավարությունը ձախողվել է, քանի որ Ադրբեջանը որոշեց կիրառել իր զինված ուժերը: Ես տեսա Հայաստանի նախագահի մեկնաբանությունները Վիեննայից հետո: Նա ասաց, որ հանդիպումը դրական էր իր տեսակետից, բայց ի վերջո անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ գնան զիջումների: Գուցե հիմա հարմար պահ է: Անշուշտ, շատ դժվար է գնալ այդ քայլին պատերազմից հետո, երբ հարյուրավոր մարդիկ են սպանվել: Բայց հիմա շատ լավ պահ է դիվանագիտական առաջընթացի հասնելու և խաղաղությանը հնարավորություն տալու համար:

– Ընդհանրապես ինչպե՞ս եք պատկերացնում հիմնախնդրի վերջնական լուծումը: Ղարաբաղյան հիմնախնդիրն ունի՞ լուծում, թե՞ ոչ:

– Ես աշխատում եմ խաղաղության ինստիտուտում, ուստի պիտի լավատես լինեմ, և մենք հավատում ենք, որ դա լավագույն ճանապարհն է: Երկու կողմերն էլ՝ թե՛ Հայաստանը և թե՛ նաև Ադրբեջանը, համաձայնել են երկարատև բանակցություններին: Մադրիդյան փաստաթուղթը, որը թարմացվեց Կազանում, կոնսենսուս էր, որին կողմերը շատ մոտ էին: Ուստի խնդիրն այն է, թե ինչպե՞ս կարող ենք հաղթահարել վերջին պատերազմի հետևանքները՝ կողմերի միջև փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար: Ադրբեջանի ռազմական հարձակումը զգալիորեն բարդացնում է խնդիրը: Փոխվստահության մթնոլորտի ձևավորումը երկու երկրներին էլ թույլ կտա իրենց բնակչությանը ասել, որ մենք չենք զիջել մեր ազգային շահերը, չենք վտանգել մեր անվտանգությունը, և խնդրի լուծումն է, որ պիտի տա մեզ իրական անվտանգություն, որովհետև ներկա խիստ ռազմականացված իրավիճակում որևէ երկիր անվտանգ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում