Monday, 20 05 2024
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի. ստորագրվել է հուշագիր
Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
19:20
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Ադրբեջանի շարունակական ցանկությունն է նվաստացնել Հայաստանին. պետք է արագացնել պայմանագրի կնքումը
Գողացել էր 400 կգ պղնձե փաթույթ, վաճառելով 1 միլիոն 100 հազար դրամով
Այն, որ սահմանազատումը շարունակվում է, նշանակում է՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է գործընթացով
18:30
Թեհրանի գրքի փառատոն

Ամերիկյան ընկերությունները առանց կոռուպցիայի հաջող տնտեսվարելու օրինակ կարող են ծառայել. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր մասնակցում էր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպված «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովին:

Ի պատասխան հարցի՝ մեկ տարի առաջ նշել էիք, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը թույլ չի տալիս ավելի լուրջ ներդրումներ ներգրավել Հայաստանի տնտեսություն, ինչ-որ բան փոխվե՞լ է այդ առումով, դեսպանը նշեց. «Անցած շաբաթ ՀՀ վարչապետն ասաց, որ կոռուպցիայի խնդիրը կա, և այդ հարցը պետք է ամերիկյան գործարարներն իրենց աչքի առաջ ունենան և իմանան, թե ինչպես պետք է գործ ունենան»:

Ռ. Միլսը նաև հավելեց, որ համաժողովին մասնակցում են փորձառու ամերիկյան ընկերություններ. «Այսօր իմ խոսքում նրանց կասեմ, որ իրենք Հայաստանում ունեն գործընկերներ լրատվական դաշտում, կառավարությունում, գործարարների շրջանում, քաղաքացիական հասարակությունում, որոնց հետ միասին կարող են աշխատել կոռուպցիայի դեմ պայքարում խաղի հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ:

Գործարար ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ճանապարհը, իմ կարծիքով, այն է, որ օրինակներ լինեն, որոնք ի ցույց կդնեն, թե ինչպես կարելի է առանց կոռուպցիայի հաջողությամբ տնտեսվարել, և կարծում եմ՝ ամերիկյան ընկերությունները կարող են այդպիսի լավ օրինակ ծառայել»:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովի նպատակն այն է, որ Հայաստան են հրավիրվել ամերիկյան այն մեծ ընկերությունները, որոնք արդեն նախկին Խորհրդային Միության տարածքում տնտեսվարելու և գործունեություն իրականացնելու մեծ փորձ ունեն, և նրանց ներկայացվում են հնարավորություններ, որոնք առկա են Հայաստանում: Դրանք ընկերություններ են սպառողական ապրանքների, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից:

«Ես միշտ ասել եմ, որ այն ամերիկյան ընկերությունների համար, որոնք այստեղ գալիս են պատրաստված, շրջահայաց կերպով և ցանկանում են գործունեություն իրականացնել, միշտ կան հնարավորություններ:

Հայաստանում վերջին տասնամյակի ընթացքում եղել են բարեփոխումներ, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանում ներդրումներ իրականացնել, եղել են հարկային, մաքսային ոլորտի բարեփոխումներ, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության բարեփոխումներ»,- ասաց դեսպանը:

Նրա խոսքով՝ այդ ամենի արդյունքում Հայաստանում կատարվել են ամերիկյան մեծ ներդրումներ, այդ թվում՝ «Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից «Որոտան» հիդրոկասկադի ձեռք բերումը, որը խոշորագույն ամերիկյան ներդրում է Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում