2017թ. ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի մեծ մասը չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականը: Այս օրերին այն չի ներկայացվել հանրությանը, ինչը, ըստ փորձագետ Արմեն Բադալյանի, պարտադիր պայման է:
«Բոլորն ընդհանուր տեսակետներ են հայտարարում, որ պետք է ԼՂ ժողովուրդը ինքնորոշվի, աշխարհը պետք է ճանաչի այդ ինքնորոշման իրավունքը, պետք է անվտանգությունն ավելացնել և այլն, այսինքն՝ տեսակետներ, որոնք չեն էլ կարող իրարից տարբերվել,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը և հավելեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք ցանկություն ունեն իրենց խորհրդարանում տեսնել, պարտավոր են հայտնել իրենց տեսակետները:
Մանրամասները՝ տեսանյությում: