Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Այսօր ասթմայի միջազգային օրն է. Հայաստանում ռիսկային խմբում երեխաներն են

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 1998 թվականին, ի նշան բրոնխիալ ասթմայով հիվանդացության խնդրի կարևորության բարձրաձայնման, մայիսի առաջին երեքշաբթին հայտարարել է ասթմայի դեմ պայքարի օր:

ԱՀԿ գնահատմամբ` աշխարհում ասթմայով տառապում է ավելի քան 300 միլիոն մարդ: Յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում հիվանդների թիվն աճում է 1.5-2 անգամ: Սա համամարդկային խնդիր է:

Ասթմա՝ հունարենից թարգմանաբար նշանակում է շնչի խանգարում (հայերեն՝ շնչախտ, շնչի վատթարացում): Վերջին 30 տարվա ընթացքում մեծահասակների շրջանում ասթման հայտնվել է ամենատարածված, իսկ երեխաների շրջանում՝ առաջատար քրոնիկական հիվանդությունների շարքում: Բացառություն չէ նաև Հայաստանը։ Մեզանում 6-11 տարեկան երեխաների 12.6, իսկ մեծահասակների ավելի քան 7%¬ը տառապում են քրոնիկական ասթմայով։ Մոտավորապես 8000 մարդու մոտ հիվանդությունն ընթանում է ծանր ձևով:

Հատկանշական է, որ ԱՀԿ որոշումից դեռ 11 տարի առաջ՝ 1987թ. մայիսի 5-ին, Հայաստանում ստեղծվեց Հանրապետական անձավաբուժական` ասթմայի կենտրոնը: Շուրջ 30 տարվա անխափան աշխատանքի ընթացքում կենտրոնում առողջությունը բարելավել և կյանքի որակը լավացրել է ավելի քան 7 հազար մարդ, որից 2 հազար երեխա և նույնքան մեծահասակ ընդհանրապես ազատվել են ասթմայից:

Շնչառական խնդիրների բուժմամբ զբաղվող մասնագետների, կլինիցիստների, գիտնականների, բժշկական սարքավորումներ արտադրղների ջանքերի միավորման նպատակով 2013թ. մայիսին հիմնադրվել է Շնչառական բժշկության հայկական ընկերությունը։ Բրոնխիալ ասթմայի խնդրի նկատմամբ ուշադրություն գրավելու, ոլորտում արձանագրվող նվաճումների մասին բժշկական հանրության լայն շրջանակին տեղեկացնելու, ինչպես նաև խնդիրները բարձրաձայնելու նպատակով «Հանրապետական անձավաբուժական» և «Բնաբուժություն» կենտրոններն ամեն տարի մայիսի առաջին երեքշաբթի օրը մասնագետների համար գիտակիրառական համաժողով են կազմակերպում:

2016թ. մայիսի 3-ի կոնֆերանսը «Ալերգիկ ռինիտի և բրոնխիալ ասթմայի կապը` պատճառները և հետևանքները» թեմայով է: Պլենար զեկույցով հանդես կգան պրոֆեսոր Փիթեր Հովարը (ՄԵծ Բրիտանիա), սեկցիոն ղեկավարներն են Արթուր Շուքուրյանը (ՀՀ ԱՆ գլխավոր օտոլարինգոլագ), Սպարտակ Ղամբարովը (ՀՀ ԱՆ գլխավոր ալերգոլոգ) և Անդրանիկ Ոսկանյանը (ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան):

Բրոնխիալ ասթման ավելի շատ հանրային խնդիր է, քան բժշկական, հետևաբար ասթմայի պաթոգենեզի իմացությունը կարևոր նշանակություն ունի հիվանդության դեմ հանրային պայքարի և կանխարգելման գործում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ռիսկի խմբում գտնվող երեխաների հայտնաբերման ակտիվ գործունեությունը և հետագա անձավաբուժությունը հնարավորություն կտան խիստ նվազեցնել ասթմայով հիվանդացությունը Հայաստանում:

Ժամանակակից բժշկության հաջողությունները թույլ են տալիս կանխել ասթմայի ձևավորումը, իսկ արդեն կայացած ասթմայի դեպքում ` ապահովել աշխատունակություն և կյանքի որակ: Ասթման ցածր մահացությամբ հիվանդություն է, սակայն հաճախ բերում է հաշմանդամության: Հետազոտությունների տվյալներով` ասթմայով հիվանդների անձավաբուժական վերականգնումն աշխատունակության կորուստը նվազեցնում է 11 անգամ՝ տարեկան 66 օրից հասցնելով մինչև 6 օր: Սա առանձնահատուկ կարևոր է, եթե հաշվի առնենք, որ մարդն ասթմայով տառապում է աշխատունակ տարիքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում