BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ բրազիլացի գիտնականները պնդում են, որ Զիկա վիրուսը մարդու համար շատ ավելի վտանգավոր է, քան համարվում էր նախկինում:
Բրազիլացի նևրոլոգ Ռենատո Սայի խոսքերով՝ վիրուսը կործանարար ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա և երկար ժամանակ կարող է մնալ աննկատ: Դա վերաբերում է յուրաքանչյուր հինգերորդ վարակված կնոջը:
Բժշկի պնդմամբ՝ դա նշանակում է, որ շատ կանայք այսօր ապրում են Զիկա վիրուսով՝ չկասկածելով այդ մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդգծել է, որ գարնան գալով ավելի իրական է դառնում Երկրագնդով վիրուսի տարածման վտանգը: Զիկա վիրուսի համաճարակը կարող է մոլորակի մասշտաբով առնչվել 2.2 միլիարդ մարդու: