Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել երկրում արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերին:
Այդ մասին գործակալությանը հայտնել են Թուրքիայի անվտանգության ծառայությունում նրա աղբյուրները: Նրանց խոսքերով` 20 մարտական ինքնաթիռ թռիչք է գործել Դիարբեքիրում գտնվող ավիաբազայից և հարվածներ հասցրել Թուրքիայի Շըրնաք նահանգում, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում գտնվող Հաքուրքի, Ավաշինի ու Ղանդիլի շրջաններում:
Թուրքական ավիացիան նախորդ տարվա հունիսից քանիցս ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարները: