Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ի՞նչ է կատարվում Հայաստանի իշխանությունում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ խորհրդարանում հանդես է եկել հետաքրքրական, ըստ էության՝ նույնիսկ մարտական հայտարարություններով: Ի պատասխան հարցի, որ հնչեցրել է պատգամավոր Թեւան Պողոսյանը, թե արդյո՞ք չեն պատրաստվում կառավարությունում կադրային փոփոխություններ՝ հաշվի առնելով քառօրյա պատերազմն ու առաջ բերած հարցերը, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ իրենք նայում են ապագային եւ մոռանում են անցյալը:

Այս բազմիմաստ արտահայտությունը վկայում է իշխանության ներսում առկա իսկապես բարդ ու անկանխատեսելի իրավիճակի մասին, հատկապես եթե հաշվի առնենք, որ նույն օրը քաղաքական խաղի մեջ է ներգրավվել արտաքին գործերի նախկին նախարարի նախաձեռնած կուսակցությունը, որը ոչ այլ ինչ է, քան երկրորդ նախագահի քաղաքական պլանների, հաշվարկների կամ հավակնությունների սպասարկման մեխանիզմ: Եվ որքան էլ Վարդան Օսկանյանը հայտարարի, թե որեւէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, Հովիկ Աբրահամյանը հո գիտե, թե ինչպիսին է այդ կապը, կամ կա այն, թե՝ ոչ:

Եվ այս իմաստով, արդյո՞ք Հովիկ Աբրահամյանը հայտարարելով անցյալը մոռանալու մասին՝ չէր ակնարկում Ռոբերտ Քոչարյանին, որ իր հետ հույս չկապեն, չակնկալեն, որ ինքը կարող է իշխանության ներսից օգնել Վարդան Օսկանյանի կուսակցությանը իշխանությունը վերցնելու հարցում: Եվ միգուցե Հովիկ Աբրահամյանը հայտարարելով անցյալը մոռանալու մասին՝ ակնարկում էր, որ Ռոբերտ Քոչարյանն այլեւս իր հետ «պատահական» հանդիպումներ չփնտրի օդանավերում:

Այս համատեքստում ապագային նայելու հայտարարությունն էլ բավական բազմիմաստ է: Հովիկ Աբրահամյանը կամ ակնարկում է, որ իր ապագան տեսնում է Սերժ Սարգսյանի խաղում լոյալության մեջ, կամ էլ ակնկալում է, որ Սերժ Սարգսյանն էլ շատ շուտով, առավելագույնը երկու տարի անց կդառնա անցյալ, եւ ապագան արդեն կմնա իրեն, եւ հետեւաբար՝ որքան շուտ եւ կտրուկ մոռանա անցյալը, այնքան շուտ ապագան կհիշի իրեն:

Հայաստանի իշխանական համակարգը հայտնվել է իսկապես բարդ իրավիճակում: Քառօրյա պատերազմը մերկացրել է համակարգը, դրան գումարվել է այն, որ գործնականում ոչ ոք չգիտե, թե ինչ է կատարվում արտաքին հարթության վրա ղարաբաղյան հարցի սցենարների մասով: Ամենատեղեկացվածը ենթադրվում է, որ պետք է լինի Սերժ Սարգսյանը, այն էլ՝ իշխանական համակարգի համեմատությամբ: Սարգսյանն էլ ոչ ոքի չի ասում ոչինչ եւ այս տեսանկյունից էլ չափազանց խոսուն էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը ՊՆ-ում կադրային փոփոխությունների մասին: Ի պատասխան Սերժ Սարգսյանի այդ որոշումների մեկնաբանության լրագրողական հարցման՝ Բաղդասարյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանը իրենց հետ չի քննարկել այդ որոշումները, եւ ինքը չի կարող որեւէ բան ասել:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հետ չի քննարկում կարեւոր հարցեր: Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին չի վստահում, ՀՀԿ-ն էլ՝ Սերժ Սարգսյանին: Երբ խնդիրը ընդամենը տնտեսական ռեսուրսներն ու այսպես ասած ներքին կանոնակարգերն էին, այստեղ կողմերի համար մահացու ռիսկեր ու վտանգներ չկային: Սակայն այսօր խնդիրը պատերազմն է, այն էլ միջազգային դետոնացիայով պատերազմը, հետեւաբար փոխադարձ անվստահությունը աստիճանաբար դառնում է վտանգավոր, եւ մեծանում է լարումը, ինչը վաղ թե ուշ կարող է առաջ բերել կողմերի մոտ միմյանցից ազատվելու ոչ միայն բուռն ձգտում, այլ գործնականում անխուսափելի անհրաժեշտություն:

Ըստ ամենայնի, սրա վրա է փորձում իր ապագան կառուցել Հովիկ Աբրահամյանը: Կասկած չկա, որ հենց սրա վրա է իր ապագայի հաշվարկներն ու ակնկալիքները շարում նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այսինքն՝ դա նշանակում է, որ սրվում է նաեւ Քոչարյան-Հովիկ Աբրահամյան մրցակցությունը: Եվ այս մրցակցության կամ հակասության վրա էլ ակնհայտորեն իր իշխանությունը պահելու ակնկալիքներն է կառուցում Սերժ Սարգսյանը:

Այստեղ էական գործոն են դառնում կշռաքարերը՝ իշխանական տարբեր բեւեռները, որոնք ծանրացնելու են այս կամ այն նժարը: Այստեղ, իհարկե, որոշումների կայացման վրա ազդում է առաջին հերթին այն հանգամանքը, թե ընդհանրապես ում հաղթելու հավանականությունն է ավելի մեծ, ում շանսերն են ավելի մեծ: Սովորաբար հենց այդ կողմի վրա են հավաքվում հայաստանյան իշխանական դաշտի, եւ ըստ էության առանձին բացառություններով հանդերձ՝ քաղաքական դաշտի կշռաքարերը: Այդ կողմնորոշման հարցում էլ էական դեր է կատարում այն, թե որտեղ է նկատվում արտաքին առավել ազդեցիկ աջակցություն:

Եթե նախկինում այդ աջակցությունն անվերապահորեն փնտրվում էր Ռուսաստանից, ապա այժմ իրավիճակը փոխվել է, եւ երեւի թե դիապազոնը ավելի լայն է: Սակայն բանն այն է, որ ներկայումս իրադարձությունները զարգանում են այնքան արագ ու հակասական դրսեւորումներով, որ շատ դժվար է կողմնորոշվել ցուցիչների հարցում:
Միեւնույն ժամանակ, քանի որ իրավիճակը չափազանց լարված եւ պատասխանատու է, ու ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության խնդիրը այսօր առավել քան երբեւէ սերտորեն կապված է միջազգային եւ տարածաշրջանային խոշոր սցենարների հետ, մեծանում է նաեւ սխալ կողմնորոշվելու ռիսկը:

Բանն այն է, որ կողմնորոշման հարցում հիմնական կոմունիկացիաները տեղեկատվության տարբեր աղբյուրներն են: Եվ քանի որ այսօր ուժային արտաքին կենտրոնները ունեն հայաստանյան իշխանության ձեւավորման գործընթացում առավել ուղղակի, անմիջական եւ հրատապ շահագրգռություններ եւ հետաքրքրություններ, կարող են փորձել իրենց տեղեկատվական արտահոսքերով ինչ-որ խնդիրներ լուծել եւ այդ համատեքստում բաց թողնել ավելի շատ ապատեղեկատվություն, քան տեղեկատվություն, ինչի արդյունքում այդ կշռաքարերից շատերը կարող են պարզապես սղոցվել:

Այդ սուբյեկտները հրաշալի հասկանում են այս ռիսկերը: Ավելին՝ միաժամանակ հասկանում են նաեւ, որ նույն մարտավարությունը կարող է ընտրել հենց Սերժ Սարգսյանը, որն ունի դե յուրե իշխանության առավելություն եւ կարող է պարզապես ապատեղեկատվության միջոցով բացահայտել տարբեր իրողություններ եւ կատարել համապատասխան քայլեր: Առավել եւս, որ առայժմ քայլեր կատարում է միայն Սերժ Սարգսյանը, ընդ որում՝ կարծեք թե արդեն, որպես կանոն, այնպիսիք, որոնք, մեծ հաշվով, դաշտը կանգնեցնում են փաստի առաջ եւ ստիպում մշտապես մնալ պոստֆակտում ռեժիմում:

Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե նայում են ապագային, ըստ էության նաեւ ուներ այդ համատեքստը: Աբրահամյանը հասկացել է, որ պետք է առաջ անցնել Սարգսյանից, քայլ առաջ անել, կամ հասկանալ նրա ապագայի քայլերը, հակառակ դեպքում հնարավոր չի լինի շրջանցել նրան: Իսկ նա իսկապես պատրաստվում է երկար խաղալու, ինչի վկայությունն այն է, որ Ընտրական օրենսգրքից էլ կարծես թե դուրս է թողնվում վարչապետի թեկնածուի անուն նշելու գաղափարը, ամենայն հավանականությամբ հենց Սերժ Սարգսյանի 2018-ի ծրագրերի համար ավելորդ օրենսդրական գլխացավանքներ չառաջացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում