Մեծ Բրիտանիայի Հյուսիսային Յորքշիրի բնակչուհի Սոնյա Թոդը թխել է հսկայական տորթ Մայքլ Ջեքսոնի տեսքով, հայտնում է BBC-ն: «Արձանի» բարձրությունը կազմում է 2.1 մ:
«Արձանը» Բիրմինգեմի Cake International մրցույթում բրիտանուհուն բերել է բրոնզե մեդալ: Այժմ տորթը հանվել է վաճառքի բարեգործական նպատակներով:
«Ես սիրում եմ Մայքլ Ջեքսոնին և սիրում եմ տորթեր զարդարել»,- հայտարարել է Թոդը:










































