Ավստրալացի Քեթրին Նայթի պատմությունը, որը 2000 թվականին սպանել է ամուսնուն և նրա մսից երեխաների համար ճաշ է պատրաստել, հիմք է ծառայելու նոր գեղարվեստական ֆիլմի համար, հայտնում է The Guardian-ը: Սցենարիստներ Դեյն Միլերդը և Ռոս Մյուրեյը պայմանագիր են ստորագրել ամերիկյան Shoreline Entertainment ընկերության հետ և սկսել են դերասաններ և ռեժիսոր փնտրել:
Նայթը Ավստրալիայում առաջին կինն է, որը դատապարտվել է ցմահ` առանց ժամկետից շուտ ազատվելու իրավունքի: Նա աշխատել է Աբերդինի սպանդանոցում և տառապել է սահմանային անձնային խանգարումով: Ամուսնուն հասցնելով դանակի 37 հարված, նա մաշկել է դիակը և նրա մասերից երեխաների համար ուտելիք է պատրաստել:
Ֆիլմը պլանավորվում է ավարտել 2017 կամ 2018 թվականին: Նրա ստեղծողների խոսքերով` ստացված եկամտի մի մասը կուղղվի տնային բռնությունների զոհերի հիմնադրամներին: