Ամերիկյան GW Pharmaceuticals ընկերությունը հայտարարել է, որ մարիխուանայից իր պատրաստած Epidiolex բժշկական պատրաստուկը հաջողությամբ անցել է փորձարկումները, հայտնում է The New York Times-ը:
Դեղը նախատեսված է երեխաների մոտ հանդիպող Դրավե սինդրոմի բուժման համար, որը հայտնի է որպես մանկական ծանր միոկլինիկական էպիլեպսիա: Այդ հիվանդությունը հանգեցնում է զարգացման դանդաղեցման և վաղ մահացածության:
Եթե ընկերությունը կարողանա կարգավորել բոլոր անհրաժեշտ գործողությունները, ապա Epidiolex-ը կդառնա ԱՄՆ-ում մարիխուանայից պատրաստված առաջին դեղը: