Saturday, 27 04 2024
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է

Ամեն անգամ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցից անհանգստանում եմ. Դավիթ Շահնազարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

– Ռուսական Военно-промышленный курьер պարբերականում աննախադեպ հրապարակում եղավ, որում ներկայացված է ՀՀ ԶՈւ մասին այնպիսի ծավալներով և այնպիսի մանրամասնությամբ տեղեկատվություն, ինչպիսին նախկինում չի եղել. մեկ առ մեկ թվարկված է, թե քանի բանակային կորպուս ունենք, քանի զորամաս, անգամ շտաբների տեղերը, ինչպիսի սպառազինություն ունենք և այլն: Պարոն Շահնազարյան, ինչպե՞ս եք գնահատում նման գաղտնի տեղեկատվության հրապարակումը, սա կարելի՞ է նորմալ պրակտիկա համարել, առավել ևս՝ ռազմավարական դաշնակից համարվող երկրի կողմից: Սա ինչի՞ մասին է վկայում:

– Փորձը ցույց է տալիս, ինչպես նաև շատ թարմ փորձը, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է նման բան տեղի ունենում: Այո՛, նման ռազմավարական դաշնակցի հետ գործ ունենալիս սա օրինաչափ երևույթ է: Նախորդ դեպքը փետրվարի 18-ին էր. Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքում հրապարակվեց հայ-ռուսական պայմանագիրը 200 մլն դոլար վարկի մասին, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից գնի սպառազինություններ: Չնայած այդ պայմանագրի 10-րդ կետում հստակ նշված է, որ սա կոնֆիդենցիալ պայմանագիր է, Ռուսաստանի կառավարությունը, բացի այդ պայմանագրից, կայքում տեղադրեց նաև հավելվածներ, որտեղ կետերով նշված էին բոլոր սպառազինությունների և տեխնիկայի տեսակները: Ինչ վերաբերում է ձեր նշած հոդվածին, դա վերլուծություն անվանել չի կարելի, հեղինակը՝ Ալեքսանդր Խրամչիխինը, բավականին հայտնի է նրանով, որ շատ սերտ կապեր ունի Կրեմլի և հատկապես Ռուսաստանի ՊՆ և ռազմաարդյունաբերության համալիրի հետ, համարվում է ռազմական փորձագետ:

– Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրենն է:

– Այո՛, նա համարվում է լավ տեղեկացված, բայց, որպես կանոն, դեռևս նրա ոչ մի կանխատեսում չի կատարվել, մշտապես սխալ կանխատեսումներ է արել: Ժամանակին նա կանխատեսում էր, որ Չինաստանը կարող է հարձակվել Ռուսաստանի վրա, այնուհետև սխալ կանխատեսումներ արեց 2008թ. ռուս-վրացական պատերազմից առաջ, հետո նաև 2012թ. սիրիական պատերազմի մասին սխալ կանխատեսումներ արեց, բայց դա կարևոր չէ: Չափազանց կարևոր է փաստը. հոդվածը պարունակում է այնպիսի տեղեկություններ, որոնք, անկասկած, որոշակի գաղտնիության աստիճան ունեն, և դա արվում է մեր ռազմավարական դաշնակցի կողմից:

– Դուք նշում եք, որ այդ մարդը Ռուսաստանի ՊՆ հետ սերտ առնչություն ունի, նա ի՞նչ նպատակ է հետապնդում:

– Ակնհայտ է, որ առանց ռուսական իշխանությունների՝ նման բան տեղի ունենալ չէր կարող, նման մանրամասնություններ չէին նկարագրվի հոդվածում, թեև ասեմ, որ դա, իհարկե, ամբողջական տեղեկատվություն չէ Հայաստանի սպառազինությունների և մեր բանակի հնարավորությունների մասին, փառք Աստծո, բայց պարզ է, որ նա այդ տեղեկատվությունը ստացել է պաշտոնական աղբյուրներից հենց հրապարակելու նպատակով: Այս ամենը պետք է դիտարկել շղթայում: Նշեցի, որ հրապարակվել էր նաև պայմանագիրը: Վերջին օրերին ինչ է տեղի ունենում. Բաքու է մեկնում Ռուսաստանի փոխվարչապետ Ռոգոզինը՝ սպառազինությունների մատակարարման հարցով, ինչը պաշտոնապես նշված է, դրանից հետո հայտարարում են. «Մենք մնում ենք բարեկամ երկրներ և հատկապես պետք է զարգացնենք մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում». սա նշանակում է, որ շարունակվելու են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումները, չնայած Ադրբեջանի ֆինանսական խնդիրներին՝ դա խոչընդոտ չէ: Թե՛ նախորդ հրապարակումը՝ կապված պայմանագրի հետ, և թե՛ այս հրապարակումը ուղղակի խթանում են, որ Ադրբեջանը շարունակի Ռուսաստանի հետ իր ռազմատեխնիկական համագործակցությունը: Ռուսաստանին շատ պետք են հիմա այդ գումարները, և նա ստանալու է, բացի դրանից՝ կան շատ կոնկրետ քաղաքական շահեր:

– Կարելի՞ է ասել, որ այս կերպ՝ մեր միջոցով փորձ է արվում շանտաժի ենթարկել Ադրբեջանին:

– Համաձայն եմ՝ շանտաժ, վախեցնել և ցույց տալ իր ռազմական ներկայությունը, և Ռուսաստանը շարունակում է միլիտարիզացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ գոտին. շարունակում է այդ քաղաքականությունը: Այդ հոդվածում չկա Ադրբեջանի սպառազինությունների մասին ոչ մի խոսք, բայց վերջում տրվում են գնահատականներ, որ կարծես թե բալանսը պահվում է:

– Որ Ադրբեջանի ռազմաօդային ուժը ավելի մեծ է, բայց Հայաստանը կարող է դիմակայել:

– Ոչ միայն, կային այդպիսի գնահատականներ, բայց փաստեր չկային: Շատ միջազգային ռազմաքաղաքական սպառազինությունների հետազոտական կենտրոնների կողմից տրվել է գնահատական, որ Ռուսաստանը սկզբում այդ 5 մլրդ դոլարի պայմանագիրը կատարել է, այնուհետև շարունակելով սպառազինություններ մատակարարել Ադրբեջանին՝ էապես խախտել է բալանսը ԼՂ հակամատության կողմերի միջև: Դա իսկապես այդպես է: Այո՛, Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին և Հայաստանին ռազմականացնելու քաղաքականությունը՝ ինքը շատ ավելի հզորանալով Հայաստանում. նկատի ունեմ ռազմական ներկայությունը, որը, մեղմ ասած, չի նպաստում տարածաշրջանի անվտանգությանը: Այդ ռազմական դիսբալանսը դեռ ոչինչ չի նշանակում, չի նշանակում, որ Ադրբեջանը կարող է հույս ունենալ ռազմական ճանապարհով հարց լուծել, այստեղ ոչ միայն քաղաքական, միջազգային իմաստով լուրջ խնդիրներ ունի, այլ նաև զուտ ռազմական իմաստով: Չեմ կարծում, որ Ադրբեջանը որևէ առավելություն ստանա բախման դեպքում, հակառակը՝ նույնիսկ կարող է բավական ծանր հետևանքներ ունենալ նման արկածախնդրությունը:

– Որքանո՞վ են հրապարակված տվյալները վտանգահարույց մեզ համար: Եվ հայկական կողմն ի՞նչ պետք է անի այս իրավիճակում:

– Ահավոր վտանգավոր են, Հայաստանի իշխանություններն ամենայն խստությամբ պետք է այդ հարցը բաձրացնեն մեր, այսպես կոչված, ռազմավարական դաշնակցի առաջ՝ ասելով՝ այս ի՞նչ է կատարվում: Չնայած շատ լավ գիտենք, որ Ռուսաստանը որևէ մեկի համար հուսալի գործընկեր չի եղել, առավել ևս՝ Հայաստանի համար, բայց այս երկու փաստերը առավել քան ճչացող են: Եթե նման տեղեկատվությունը Հայաստանի որևէ քաղաքացի տրամադրեր Ադրբեջանին կամ Թուրքիային, անմիջապես դա կդիտարկվեր որպես լրտեսություն և պետական դավաճանություն: Ուրեմն պետք է այդպես էլ գործել և հասկանալ: Այս հարցը պետք է հստակ բարձրացնել Ռուսաստանի առաջ և ասել՝ հերի՛ք է: Տեսնում ենք, թե Ռուսաստանն ինչպես է ուզում Հայաստանին օգտագործել Թուրքիայի հետ ունեցած իր դիմակայության ընթացքում: Եկեք հուսանք, որ վաղը Սերժ Սարգսյանը Մոսկվայում այս հարցը կբարձրացնի, քանի որ վաղը նա մեկնելու է Մոսկվա:

– Մինչ այդ այցին անդրադառնալը, նշեմ, որ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ, ըստ էության, գաղտնի տեղեկատվություն չի հրապարակվել, և այդպիսի մանրամասնությամբ տեղեկատվություն հայկական կողմը ժամանակին պարբերաբար ներկայացրել է տարբեր եվրոպական կառույցների:

– Դա Վաղարշակ Հարությունյանի անձնական կարծիքն է, ավելին՝ սա մտահոգիչ փաստ է: Ես չգիտեմ, Վաղարշակն ինչ կարծիք կհայտներ, եթե նման հոդված հրապարակվեր թուրքական, ադրբեջանական կամ նույնիսկ արևմտյան մամուլում:

– Անդրադառնանք Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք աշխատանքային այցին: Նշեցիք 200 մլն դոլար վարկով զենքի վաճառքի, նաև այս հրապարակման մասին. այս իրավիճակում, նաև Ադրբեջանի հիստերիկ արձագանքի ֆոնին Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա, որտեղ հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ, ինչպիսի՞ ակնկալիքներ կարող ենք ունենալ:

– Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև ԼՂ հակամարտության հարցը, կարծում եմ՝ դա հիմնական հարցերից է լինելու: Շատ լավատեսորեն չեմ տրամադրված՝ հաշվի առնելով վերջին մի քանի զարգացումները: Երկու օր առաջ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարեց, որ իրենք հիմա ձգտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխարինել ամբողջ Մինսկի խմբով՝ բոլոր անդամներով: Ակնհայտ է, որ այն զարգացումները, որ կան եռանախագահողների ձևաչափում, գործընթացները, որ գնում են, ինչու չէ՝ նաև վերջին հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, բացարձակապես ձեռնտու չէր Ադրբեջանին, որովհետև առաջ են քաշվում հարցեր, հատկապես ԱՄՆ նախագահողի ջանքերով, որոնք վերաբերում են նրան, որ պետք է ապահովեն կայունություն շփման գծում, տեղադրվեն համապատասխան սարքավորումներ, որոնք պետք է հսկողություն սահմանեն խախտողների, խախտումների նկատմամբ, որը Ադրբեջանին ձեռնտու չէ: Եվ եթե զուգահեռներ անցկացնենք, երբ այդ հանդիպումից հետո անընդհատ այս մասին էին նշում արևմտյան, առաջին հերթին Միացյալ Նահանգների համանախագահողը, Ռուսաստանի արտգործնախարարը, նրա տեղակալը իրենց հարցազրույցներում ընդհանրապես այս մասին չէին խոսում, որը վկայում է այն մասին, որ, մեղմ ասած, դա նրանց սրտով չէ: Մինչ այդ նախաձեռնությունը, Ադրբեջանը ընդհանրապես փորձում էր փոփոխություն կատարել եռանախագահողների կազմում: Դրանից հետո Գերմանիան հստակ հայտարարեց, որ սատարում է Մինսկի խմբին: Ադրբեջանին թվում է, թե փոխելով ձևաչափը՝ կարող է փոխել միջնորդների այսօրվա օրակարգը, ինչպես նաև ներքաշել Թուրքիային: Չեմ կարծում, որ կստացվի:

Փաստ է, որ այն, ինչ այսօր եռանախագահողները դրել են սեղանին, Հայաստանը դրան համաձայն է, Ադրբեջանը համաձայն չէ: Մյուս կողմից՝ Թուրքիայի դիրքորոշումը եղել և մնում է բացասական եռանախագահության հանդեպ:

Այս իրավիճակում գուցե Թուրքիային էլ ձեռնտու լինի, որ Մինսկի խումբն ամբողջությամբ լինի. գուցե Թուրքիան սա դիտարկում է որպես հարթակ՝ Ռուսաստանի հետ շփվելու: Ես չեմ բացառում, որ Ռուսաստանը, մեղմ ասած, դեմ չէ Ազիմովի այդ առաջարկին: Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարծես թե էլ ավելի են սերտանում բոլոր ուղղություններով, չնայած Ադրբեջանը մինչև հիմա գտնվում է բարդ վիճակում՝ կապված Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու հետ, բայց առայժմ կարծես թե հնարավորություն ունենում է խուսափելու որևէ կողմին հստակ սատարելուց:

Չեմ կարծում, որ Ռուսաստանի և Ադրբեջանի քմահաճուքները կընդունվեն: Ներգրավված մյուս պետությունները չեն ցանկանա թաթախվել ԼՂ հակամարտության խնդրի մեջ՝ ունենալով հսկայական այլ խնդիրներ: Սա ընդամենը Ադրբեջանի կողմից փորձ է՝ սեղանին դրված օրակարգը հետին պլան մղելու:

– Դուք նշեցիք, որ Սերժ Սարգսյանի այցի հետ կապված դրական սպասելիքներ չունեք: Եթե խոսքը Մինսկի խմբին չի վերաբերում, ապա ինչի՞ հետ է կապված դա:

– Եթե Սերժ Սարգսյանը գնում է Մոսկվա, հաշվի առնելով սեպտեմբերի 3-ի դառը փորձը՝ ես որևէ լավ ակնկալիք չունեմ: Բայց հաշվի առնենք մի բան. ԼՂ հարցում Հայաստանի դիրքորոշումը բավականին ամուր է, լուրջ խոցելի տեղեր չունի, ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանն ամբողջովին պաշտպանում է այն մոտեցումները, որ ունեն եռանախագահողները, ուրիշ բան, որ կարելի էր ավելի ակտիվ գործունեություն ծավալել: Եկեք սպասենք, տեսնենք, թե վաղն ինչ տեղի կունենա: Ես չեմ բացառում, որ Ռուսաստանը վաղն ասի՝ այո՛, պետք է Մինսկի խումբը ընդլայնել, բայց միևնույն է՝ դա շատ դժվար, գրեթե անհնար է անել:

Մենք ապրում ենք շատ արագ փոփոխվող ժամանակաշրջան, որտեղ մեծ տարածաշրջանում՝ թե՛ մեզնից հյուսիս, թե՛ մեզնից հարավ, գործընթացների արագությունը շատ մեծ է: Եկեք հիշենք մի շատ պարզ ճշմարտություն. մեծ փոփոխությունների ժամանակ գոյատևում և զարգանում են ոչ թե ամենաուժեղները, ամենախելացիները, ամենահարուստները, այլ նրանք, ովքեր կարողանում են արագ ադապտացվել այդ փոփոխություններին: Հուսանք, որ Հայաստանը կկարողանա դա անել, որովհետև Հայաստանի համար վտանգների հետ նաև հնարավորություններ են բացվում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում