ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Բաքվին ցույց է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից ազատվելու կարճ ճանապարհը: «Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից ազատվելու համար Բաքուն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ԼՂ-ի հետ ուղիղ բանակցություններով ճշգրտի երկու պետությունների սահմանները»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտարարել է Շավարշ Քոչարյանը: