ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններն ավարտական փուլում են, այդ թվում նաև հստակեցվում են համագործակցության բոլոր հնարավոր խորությունները, ծավալները և նաև պատասխանատվության շրջանակները: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, բանակցությունները կվերջնականացվեն:
Մամուլն արդեն գրել է ՀՅԴ-ին երեք պորտֆել վստահելու մասին: Մեզ հետ զրույցում Արծվիկ Մինասյանը հրաժարվեց կոնկրետ ոլորտներ, պաշտոններ մատնանշել և կոնկրետ անձանց անուններ նշել. «ՀՅԴ կուսակցության անդամների մեջ շատերը կան, որոնք արժանի են բարձր պաշտոնների,- նշեց Ա. Մինասյանը,- այս ամբողջ համագործակցության իմաստն ու նպատակը երկրում իրական բարեփոխումներ իրականացնելն է՝ հատկապես սահմանադրական բարեփոխումների ներքո»:
Մանրամասները՝ տեսանյութում: