Քայլի Ջենները կդառնա Puma-ի նոր դեմքը. նա ընկերության հետ պայմանագիր է ստորագրել՝ հայտնում է spletnik.ru-ն:
Վերջերս նա Instagram-ում հանելուկային հրապարակում է արել, որը անմիջապես հեռացրել է: Նկարում երևացել է արևի տակ տաքացող շնիկ: Դեռատի աստղը գրել է Mood (տրամադրություն), ինչով հավանաբար փորձել է արտահայտել իր զգացմունքները կարիերայում այդքան հաճելի դեպքի վերաբերյալ:
Աղբյուրը հաստատում է, որ Քայլին կդառնա մարզակոշիկների 7 էքսկլյուզիվ մոդելների դեմքը: