internetua.com-ը ներկայացնում է խորհուրդներ՝ ինչ անել, եթե սմարթֆոնը ջուրն է ընկել:
Սմարթֆոնն արագ հանեք ջրից: Եթե այն դեռ աշխատում է, անմիջապես անջատեք: Մի՛ թափահարեք, որ ջուրն ավելի խորը չտարածվի:
Եթե հեռախոսը քանդվում է, անմիջապես հանեք մարտկոցը: Եթե ջուրը հասնի կապերին, հնարավոր է՝ կարճ միացում լինի, որը «կսպանի» հեռախոսի էլեկտրոնային միջուկը:
Հանեք սիմ-քարտը. այն որքան երկար մնա խոնավության մեջ, այնքան մեծ է հավանականությունը, որ կկորցնի աշխատունակությունը:
Եթե հնարավոր է էլի ինչ-որ բան հանել, հանեք:
Ամբողջ տեսանելի խոնավությունը չորացրեք անձեռոցիկով կամ սրբիչով: Եթե ձեռքի տակ ցածր հզորությամբ փոշեկուլ ունեք, շատ լավ է: Փոշեկուլով չորացնել պետք է մոտ 10 րոպե:
Ոչ մի դեպքում մի փորձեք սմարթֆոնը չորացնել վարսահարդարիչով կամ արևի տակ: Բարձր ջերմաստիճանը վտանգավոր է էլեկտրոնիկայի համար, իսկ վարսահարդարիչը ջուրն ավելի կխորացնի կորպուսի մեջ:
Սմարթֆոը կարելի է դնել սառը օդի հոսանքի մոտ (օրինակ՝ օդափոխիչի մոտ): Դրա վրա բրինձ կամ սիլիկագել լցնել (դրանք ներծծում են խոնավությունը): Հեռախոսը կարելի է ամբողջությամբ դնել բրնձի տարայի մեջ:
Ոչ մի դեպքում մի փորձեք հեռախոսը հավաքել և միացնել չորացնելուց 2 օր անց:
Կա նաև ժողովրդական մեթոդ՝ քանդված հեռախոսը ընկղմել սպիրտի մեջ: Ոչ թե օղու մեջ. այն պարունակում է 60% ջուր, այլ առավելագույնս մաքուր սպիրտի մեջ: