Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Սիրիայում իրադարձությունների հետաքննման հարցերով ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովի զեկույցի համաձայն Սիրիայի գործող կառավարությունը, ԴԱԻՇ ու «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները, ինչպես նաև մի շարք հակակառավարական խմբեր կատարել են ռազմական հանցանքներ ու մարդկության դեմ հանցանքներ։
Հրապարակված փաստաթուղթն առնչվում է 2011 թվականի մարտի 10-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածին։
Զեկույցի համար հիմք է ծառայել 621 հարցազրույց և մեծ քանակությամբ փաստաթղթեր։