Շուրջ 250 հիվանդներ և հղի կանայք դիմել են Գլխավոր դատախազին և Քննչական կոմիտե և պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը ծննդկան Մերի Մարգարյանի մահվան համար մեղադրվող, «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Շ. Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը և տեղադրել դիմումները: