Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հերքել է Հորդանանում զորավարժությունների և Ռուսաստանի հետ հնարավոր բախմանը պատրաստության միջև կապի մասին մի շարք ԶԼՄ-ների տեղեկությունը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Միաժամանակ նա նշել է, որ զորավարժությունների ընթացքում մշակվում է զորքերը «աշխարհի ցանկացած կետում» ներգրավելու պատրաստվածությունը, սակայն ընդգծել է, որ նախարարությունը «Ռուսաստանի դեմ պատերազմին պատրաստության ոչ մի ծրագիր» չունի:
Ավելի վաղ The Telegraph թերթը, հղում անելով երկրի զինված ուժերում ունեցած աղբյուրին, հայտնել է, որ Մեծ Բրիտանիան Հորդանան կուղարկի ավելի քան 1600 զինվորական և 300 միավոր զրահատանկային տեխնիկա՝ Shamal Storm զորավարժություններն անցկացնելու համար:
Աղբյուրը հայտարարել է, որ զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հակամարտության դեպքում բրիտանացի զինվորականների մեծ զորախումբ և զենք Արևելյան Եվրոպա ուղարկելու հմտությունների մշակմանը: