«Նման կոշտ հայտարարությունները հիմնավորելու խնդիր էլ չկա, նայած ինչպիսի քաղաքական իրավիճակ է, և ինչպիսի քաղաքական հետևանքների են ձգտում թեկուզև միջազգային կազմակերպությունները: Մեր հանրաքվեն բացառիկ կերպով ընդունվում է Եվրոպայի կողմից, քանի որ դա միտված է ժողովրդավարությանն ավելի մեծ ընթացք տալուն,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով իշխանությունների նկատմամբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կոշտ հայտարարությանը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ:
Նա չժխտեց ընտրախախտումների և կրկնաքվեարկություների առկայության փաստը, սակայն նշեց, որ դրանք ընտրությունների արդյունքների վրա չեն ազդում: Շուտով կընդունվի Ընտրական նոր օրենսգիրքը. «Փորձում ենք որևէ սողանցք չթողնել նման երևույթներ լիելու առումով»,- նշեց ԱԺ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: