Իրանական Iran Khodro և իտալական Fiat ավտոարտադրողները բանակցում են Իսլամական Հանրապետությունում ավտոմեքենաների արտադրման համատեղ գործարան ստեղծելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանա-իտալական համատեղ պալատի նախագահ Ահմադ Պուրֆալլահը:
«Գործարքը դեռևս չի ստորագրվել, սակայն բանակցությունները երկու ավտոարտադրողների միջև հաջող են ընթանում: Կողմերը պայմանավորվել են, որ Fiat ավտոմեքենաները արտադրվելու են Իրանում, և դրանց մի մասը կարտահանվի տարածաշրջանի երկրներ: Սակայն շեշտը դրվելու է Իրանի ներքին շուկան ապահովելու վրա»,- ասել է նա:
Անդրադառնալով ավտոմեքենայի մակնիշին՝ պաշտոնյան նշել է, որ խոսքը ինչպես Fiat 500с շարքի մասին է, այնպես էլ ավելի բարձր դասի մակնիշի ավտոմեքենաների մասին է: