Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել մարտի 1-ին հանրահավաք անցկացնելու, դրա շուրջ կոնսոլիդացվելու և պահանջներ ներկայացնելու վերաբերյալ:
«Համատեղ աշխատելու ենք բոլոր այն ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, որոնք անցած տարվա աշնանը չմասնակցեցին Սերժ Սարգսյանի հետ հայտնի ֆոտոսեսիային: Ովքեր մասնակցեցին այդ ֆոտոսեսիային՝ արձանագրելով, որ իրենք Սերժ Սարգսյանի հաճախորդներն են, նրանք մարտի 1-ին այս հրապարակում անելիք չունեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Մենք միջազգային հանրությունից պահանջելու ենք կազմել «Մագնիտսկու ցուցակ»-ի նման ցուցակ, որում կընդգրկվեն բորոր այն պաշտոնատար անձինք, ովքեր կազմակերպեցին մարտիմեկյան սպանդը»:
Մանրամասները՝ տեսանյութում: