Monday, 13 05 2024
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը

Հայաստանն օկուպացված է Ռուսաստանի կողմից. Վաշինգտոնը հասկացավ, որ այդ երկիրը պետք է հանել պահուստից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Իգոր Մուրադյանը:

-Պարոն Մուրադյան, ինչպե՞ս եք գնահատում ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը։ Ռուսական ինքնաթիռի խոցումից հետո փորձագետները չէին բացառում  անգամ ռուս-թուրքական պատերազմը, բայց այժմ կարծես երևում են հաշտության հասնելու նշաններ։ Էրդողանը, կարծես ցանկություն էր հայտնել հանդիպել Պուտինին։

-Հայ  հասարակությունն այդ հարաբերությունների վատթարացումը հիացմունքով է ընդունում, այդ հակամարտությունը համարում է երկարատև,մտածում, թե այսուհետ այդ երկու երկրների հետաքրքրությունները տարբեր են լինելու,  բայց իրականում դա այդպես չէ․ երկու երկրները շատ նման են իրար, երկուսն էլ ունեն ընդհանուր թշնամիներ, ընդհանուր հետքրքրություններ, ընդհանուր սկզբունքներ, երկու պետություններն էլ հասկանում են, որ իրենց թշնամություն պետք չէ։ Երկուսն էլ իրենց  առաջ դրել են պետական սահմանների տրանսֆորմացիայի խնդիրը, բայց այն ենթարկել տրանսֆորմացիայի, այս աշխարհում միայն գերտերությունը կարող է անել, խորհրդային միությունը դա չկարողացավ անել, Թուրքիան էլ չի կարող, Ռուսաստանն էլ։Բայց ,երբ պետությունն ուզում է դա անել, արդեն իսկ ընդունել է նման որոշում՝ դա բերում է աղետի և մյուս երկրների հետ հակամարտության։ Մենք դարձել ենք ականատեսն այն բանի, որ Թուրքիան և Ռուսաստանը հակամարտության մեջ մտան, բայց դա հակամարտություն չէ, դա փորձ է, նրանք փորձարկում են իրար և դա իրենց անհրաժեշտ է։ Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանը շարունակի մնալ Միացյալ Նահանգների և Եվրոպայի թշնամին, նույն էլ ցանկանում է Ռուսաստանը։ Թուրիքան արդեն վաղուց ՆԱՏՕ-ի գործընկերը չէ, գուցե ՆԱՏՕ-ի կոմղնակիցն է, բայց ոչ գործընկերը և նրան հենց այդպես էլ ընկալում են։ Երկու պետություններն ել հիմա հասկանում են, որ պետք է բարիշեն, և որքան շուտ, այնքան ավելի լավ, սակայն երկու պետություններն էլ չգիտեն ինչպես բարիշեն, երկու արտգործնախարարություններն ել հիմա ելքեր են փնտրում, դա անզեն աչքով երևում է, նրանք փորձում են միջնորդներ փնտրել, բայց ոչ ոք չի ցանկանում այդ դերում հանդես գալ։ Ոչ ոք չի ուզում միջնոդ լինել, ոչ թե որովհետև ոչ մի դրական բան դրանից չի ստանա, այլ ուղակի նրանք ովքեր միջնորդ կարող են լինել ուզում են, որ նրանք թշնամի մնան՝ դա ուզում է Իրանը, դա ուզում են եվրոպացիներն ու ամերիկացիները։

Պետք է նկատի ունենալ, որ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի շատ հետազոտական կենտրոններ այսօր ուսումնասիրություններ են անցկացնում այն մասին, թե ինչ հարաբերություններ կլինեն Թուրքիայի և Ռուսաստանի միջև վաղը։ Այսօրվա դրությամբ, որքանով հասկանալի է, չկա լուրջ որոշում կամ հիմք նրանց մոտ ասելու, որ երկու երկրներ կամ կբարիշեն կամ կդառնան գործընկերներ, ինչո՞ւ, որովհետև ոչ այն կլինի ոչ էլ մյուսը։ Թուրքիայի համար սա բավականին բարդ իրավիճակ է, իսկ Ռուսաստանի համար՝ դուրս գալ խաղալ կամ Ռուսաստանին վերադարձնել գրավիչ երկրների ցանկ, այսինքն՝ Ռուսաստանին չէ, Ռուսաստանի նախագահին դարձնել ավելի գրավիչ, միգուցե մի քանի ամսվա հաշվարկ ունեին, իսկ հիմա բախվել են մի բանի ինչի մասին չեն խոսում, ձգձգվող հակամարտություն դարձավ և հիմա չգիտեն ինչպես դուրս գալ սրա տակից։

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք գործ ունենք հայկական հերթական ինքնախաբեության կամ բլեֆի հետ, մենք դա պատկերացնում ենք, մեզ դրանից ավելի լավ կլիներ բայց, երբեք այդպես չի լինի, Ռուսաստանը միշտ էլ դեմ է եղել, որպեսզի Իրանը մտնի Հարավային Կովկաս և տնտեսապես ու ռազմաքաղաքական ճանապարհով, նա հասկանում է, որ Իրանն ավելորդ հակառակորդ է։

Տարիներ շարունակ Իրանը մեծ զիջումներ է արել Ռուսաստանին Կենտրոնական Ասիայում, Ադրբեջանում, Հայաստանում և ոչնչի չի հասել, հիմա էլ այդ քաղաքականությունը շարունակվում է, Ռուսաստանը շարունակում է նայել Իրանին որպես երկրորդական երկիր՝ ոչ իրեն հավասար։ Հարցն այն է, որ Իրանի առջև ուրիշ խնդիր է դրված․ Իրանը շատ լավ հասկանում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հակամարտությունը ժամանակավոր է, բայց շատ վտանգավոր խաղ է, շուտով կգան համաձայնության և այդ համաձայնությունն անպայման կվերաբերվի Հարավային Կովկասին։ Առաջ էր, որ Ռուսաստանն առևտրի մեջ էր Թուրքիայի հետ, հիմա կհանձնի այն ամենն ինչ հնարավոր է հանձնել՝ իսկ ի՞նչ է հանձնելու, Վրաստանն ի վիճակի չէ հանձնել, Ադբեջանը՝ նույնպես, մնում ենք մենք՝ մեզ էլ կհանձնի Ղարաբաղի հետ միասին։

Իրանն այլ խաղ է տանում, կա որոշակի պայմանավորվածություն ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների հետ տարբեր շրջանների մասին՝ միայն Կովկասը չէ, Իրաք, Քրդստան, Աֆղանստանի արևմտյան մասը, Պաղեստին և այլն։ Այսինքն՝ առանց Արևմուտքի հետ համաձայնության, Իրանն այդ խաղի մեջ մտնել չի կարող, իսկ մտնելու համար դիրքորոշում է պետք, հիմա դիրքորոշում  չունի, կան առևտրային հարաբերություններ, որոնք զարգացած չեն, պետք է ստեղծել այդ հարաբերությունները․ Ղարաբաղը լավ հարթակ է այս տարածաշրջան մտնելու համար։

-Ի՞նչ ձևաչափով պետք է մտնի։

-Այս փուլում փորձում է Ռուսաստանի հետ պայմանավորվել, սակայն դա հիմա։ Առաջ դա անհնար էր, որովհետև Ռուսաստանը կտրականապես դեմ էր՝ դուք այնտեղ չեք լինելու, հենց այդպես էլ ասվում էր։ Հիմա չգիտի՝ ինչպես պայմանավորվել, ասենք թե պայմաանվորվեցին՝ ինչ կլինի վաղը, նա այդ մասին չգիտի։

-Ադրբեջանը որոշել է Արժույթի միջազգային հիմնադրամից և ՀԲ-ից մոտ 4 միլիարդ դոլարի հասնող վարկի շուրջ բանակցություններ սկսել։ Ֆինանսական այս դժվարությունները ենթադրում են, որ միջազգային կազմակերպությունների կողմից հստակ պահանջներ են դրվելու ոչ միայն ներքին քաղաքական կյանքը բարեփոխելու, այլև Ղարաբաղյան խնդրին ավելի կառուցողաբար մոտենալու առումով։ Ի՞նչ եք կարծում այդ ուղղությամբ։

-Ադրբեջանը չի կարող վարել այն քաղաքականությունը, որ վարում էր նախկինում, հարցը միայն տնտեսական քաղաքականությունը չէ, նրան անհնրաժեշտ են այլ քաղաքական պայմանավորվածություններ։ Անհրաժեշտ է գոնե հավասարվել մարդու իրավունքների այն վիճակին, որ հիմա կա Հայաստանում։ Այդ երկիրը մարդու իրավունքների առումով սարսափելի վիճակում է, դա ոչ ոք չի կարող տանել։ Շատերին թվում է, թե դա անհեթեթություն է, բայց իրանակում մեծ նշանակություն ունեցող փաստ է։ Սա, այսպես թե այնպես, անդրադառնում է Ադրբեջանի մի շարք միջազգային որոշումների վրա։ Դեռ 2007 թվականին խոսվում էր նավթի գների գլոբալ անկման մասին, ընդ որում՝ խոսում էին ոչ թե անկում-բարձրացման մասին, այլ հենց անկման մասին։ Միջազգային հանրությունը չէր կարող անընդհատ տանել նավթ արտահանող երկրների քմահաճույքները։

Դուք ասացիք, որ լարված է։

-Ամերիկացիները մոտեցել են այս հասկացողությանը՝ բավական է ինչքան Ռուսաստանը վերահսկեց իրավիճակը։ Նրանց այնքան էլ չի հետաքրքրում շփման գծի իրական վիճակը, նրանց հետաքրքրում է, այն, թե Ռուսաստանն այս տարածաշրջանում իրեն ինչպես է զգում։ Իսկ, քանի դեռ հակամարտությունն առկախված է, Ռուսատանն իրեն շատ լավ է զգում՝ զենք վաճառում և հարստանում։ Սա մեր հանդեպ պարզապես խոզի մոտեցում է։ Ուզում եմ հավատալ և իրավիճակը շատ նման է նրան, որ Միացյալ Նահանգներն իրավիճակն իր ձեռքն է վերցնում՝ նմանատաիպ հանդիպում եթե կազմակերպվի օրինակ, մենք դա կարող ենք փաստել։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ուշագրավ հայտարարություն է արել՝ ընդգծելով, որ 2015թ. ՀՀ-ում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առևտրային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, տարածաշրջանի համար, այնպես էլ՝ դրանից դուրս:

Ընդհանրապես ընդգծեմ, որ այդ պատմական բառը Ամերիկայում շատ ավելի պակաս նշանակություն ունի, քան Հայաստանում, բայց, այնուաենայնիվ, դրական ու կարևոր հայտարարություն է։

Պետք է ընդգծեմ, որ Միացյալ Նահանգները հասկացել է, որ հայ հասարակությունն ինքնուրույն ի վիճակի չէ իրավիճակը վերահսկել, Հայաստանն օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Վրաստանը ևս ի վիճակի չէր ինքնուրույն դուրս գալ, Միացյալ Նահանգները դա հասկացավ։ Հայաստանի դեպքում դեռ ապասողական քաղաքականություն էին վարում, հիմա հասկացան, որ պետք է հանել Հայաստանին պահուստից։ Մեր բոլոր իշխանություններն ու կուսակցությունները՝ ոչ մեկն ի վիճակի չեղավ դա անել, հիմա մեր երկիրն առանց այդ ղեկավարների էլ կհայտնվի ուրիշ ճամբարում, այլապես մեզ ոչ միայն դեֆոլտ, այլ վախճան է սպասվում Ռուսաստանի հետ։ Եթե 2014-ին չօգներ արևմտյան հասարակությունը՝ դա ավելի շուտ տեղի կունենար, հիմա, եթե չշարունակվի օգնությունը՝ մենք սարսափելի ճամբար կտեղափոխվենք, հավատացեք, դա արդեն շատ լավ  հասկանում է նաև մեր ղեկավարությունը, նրանք մեկ օրում կդառնան պրոատլանտյան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում