Tuesday, 28 05 2024
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
17:20
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ
Վաղը հավաքվում ենք Սուրբ Աննայի բակում, անելիքներ կան՝ չենք ասի, որ չգիտես՝ չես վախենում. Գալստանյան
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Կիևին հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր են անհրաժեշտ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա. Ժաննա Անդրեասյան
16:40
Չեխիան կոչ է արել թույլատրել Կիևին զենք օգտագործել նաև իր տարածքից դուրս
Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն է բացու՞մ
Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին․ ՄԻՊ-ի ուղերձը
Ավերածությունները բազմաթիվ են. վստահ եմ՝ ամբողջը կվերականգնենք, ավելի գեղեցիկ Ալավերդի կունենանք
3 կին սարում կայծակնահարվել է. մեկը տեղում մահացել է
Առաջին Հանրապետության անկման առաջին պատճառը մեր ներսի դավաճաններն էին
Պուտինը պատրաստվում է մեկնել Հյուսիսային Կորեա
15:40
Հայտնի է՝ ինչ զենքով կօգնի Գերմանիան Ուկրաինային
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. պատգամավոր
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ
Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է ԶՈՒ ռազմատեղագրական ծառայության պետ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում
15:20
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու դժվարությունները հաղթահարելու ուղիները
15:10
Բոլիվիայի նախագահը BRICS-ն անվանել է հնարավորությունների ընդլայնման տարածք
Էրդողանը չի նահանջում
Օսմանցիների դեմ հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի լինելիությունն ու քաղաքական անկախությունը․ Դըկոտինյին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ Միրզոյան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:45
Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չմիջամտել Չինաստանի և հարևանների միջև գոյություն ունեցող սահմանային վեճերին
14:30
Արգենտինայի նախագահը փոխել է վարչապետին
14:15
ՄԱԿ-ը գնահատել է իրավիճակը Պապուա-Նոր Գվինեայում տեղի ունեցած սողանքից հետո
Նախագահը Զինված ուժերում կոչումներ շնորհեց
Ոստիկանության զորքերի հրամանատարին գեներալ-մայորի կոչում շնորհվեց

Շարքային Արմեն Սարգսյանը 93 կրակոցով սպանել է համածառայակցին՝ դիրքում քնելու համար ստացած «խլեշի» համար

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է նախկին զինծառայող Արմեն Սարգսյանի գործի դատական քննությունը:

20-ամյա Արմենը մեղադրվում էր համածառայակցին դիտավորությամբ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող Արմեն Սարգսյանը, լինելով ջոկի գնդացրորդ, կոչումով՝ շարքային, 2014 թվականի հուլիսի 18-ին, առավոտյան ժամը 6-ից 8-ը որպես դիտորդ ծառայության է նշանակված եղել դիտակետում:

Ժամը 6-ն անց 30-ի սահմաններում Արմեն Սարգսյանը դիտակետում քնել է ու այդ պատճառով, ըստ մեղադրանքի, վիճել է նույն հերթափոխի դիտորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Ա.-ի հետ:

Վիճաբանության ընթացքում Արմեն Սարգսյանը, համաձայն առաջադրված մեղադրանքի, «իրեն հայհոյելու համար վրեժ լուծելու շարժառիթով սպանություն կատարելու դիտավորությամբ իրեն ամրակցված գնդացիրից կրակահերթ է արձակել Գևորգ Ա.-ի ուղղությամբ»: Ստացած բազմաթիվ վնասվածքներից Գևորգը մահացել է:

Նախաքննության ընթացքում ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հանցավոր արարքը կատարելու պահին Արմեն Սարգսյանը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Արմենը չի տառապել ու չի տառապում հոգեկան հիվանդությամբ, նա ճանաչվել է մեղսունակ: Հանցավոր արարքի կատարման պահին նա չի գտնվել հոգեկան խանգարման վիճակում:

Դատական քննության ժամանակ ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդել է նշանակել կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն՝ նշելով, թե նախաքննության ընթացքում կատարված դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը «հիմնավորված չէ, կասկած է հարուցում»: Փորձագետը եզրակացրել է, որ հանցավոր արարքի կատարման պահին փորձաքննվողի գիտակցությունը չի ենթարկվել որևէ խանգարման: Նա գիտակցել է, թե ինչ է կատարում: Անգամ՝ դեպքից անմիջապես հետո փորձաքննվողը չի մոտեցել տուժողին, քանի որ վերջինս լիովին զինված էր, «արդեն վրայից ծուխ էր բարձրանում»: Արմեն Սարգսյանը մտածել է, թե տուժողը կարող է պայթել ու իրեն վնաս պատճառել: Ա. Սարգսյանը մանրամասն ներկայացրել է նաև դեպքին հաջորդող իրավիճակը ու կատարված գործողությունները:

Ըստ պաշտպանի՝ փորձագետի պնդումները չեն համապատասխանում իրականությանն ու գործի նյութերին:

Պաշտպանը նշել է, թե գործի քննության ընթացքում հաստատվել է, որ ամբաստանյալի ու տուժողի միջև թշնամական հարաբերություններ չեն եղել, «վրեժխնդիր լինելու հարց չի եղել»:

Հերթապահությունը ստանձնելուց 30 րոպե անց Արմեն Սարգսյանը հանկարծ սպանել է Գևորգին՝ 93 փամփուշտով կրակահերթ արձակելով գնդացրից:

Տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ դիակի վրա հայտնաբերվել են հրազենային, գնդակային 83 մուտքի անցքեր, որոնք տեղակայված են ամբողջ մարմնին՝ գլխից մինչև ոտքերը…

Ըստ պաշտպանի՝ սպանության կատարման եղանակն արդեն իսկ վկայում է, որ Արմեն Սարգսյանը գտնվել է «իրեն չկառավարող վիճակում»: Դեպքից հետո էլ նա գտնվել է «շոկային վիճակում ու չի կարողացել բացատրել, թե ինչ է պատահել»: Մասնավորապես՝ գումարտակի հրամանատարը երեք անգամ փորձել է իմանալ, թե ինչ է պատահել, և Արմեն Սարգսյանը, «գտնվելով փական վիճակում, չէր կարողացել խոսել»: Դեպքից անմիջապես հետո Արմենին տեսած զինծառայողները վկայություն են տվել, որ Արմենը նստած էր, ձեռքերով երեսը փակած լաց էր լինում, իսկ դիրքից իջնելիս դողում էր ու ինքն իր հետ խոսում՝ ասելով. «Ես մարդասպան չեմ»:

Դատարանում ամբաստանյալն ասել է, թե սպանության դրդապատճառը եղել է իր ծնողների հասցեին հնչեցված հայհոյանքը, ինչից, ըստ պաշտպանի, Արմենը խիստ հուզմունքի մեջ է ընկել ու կրակահերթ արձակել: Նրա աչքերի դիմացը լրիվ սևացել է: Երբ «լույս է եկել աչքերին, միայն հիշել է, որ զենքն ընկած է գետնին»…

Նախաքննության ժամանակ էլ Արմեն Սարգսյանը նշել է, թե «անգիտակցաբար է կրակել Գևորգի ուղղությամբ՝ այդ պահին իրեն շատ վիրավորված զգալով, կոնկրետ չի հիշում, թե քանի անգամ է կրակել, ինչքան է տևել այդ ամենը»:

Դատարանը մերժել է պաշտպանի միջնորդությունը:

Դատարանը հիմնավորված չի համարել նաև տուժող կողմի դիրքորոշումը՝ թե Սարգսյանի արարքը պետք է որակվեր որպես ծանրացուցի՛չ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանություն՝ ոչ թե՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին, այլ նույն հոդվածի ավելի ծանր՝ 2-րդ մասով:

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալ Արմեն Սարգսյանը կատարվածը ներկայացրել է հետևյալ կերպ. երբ դիտակետում տուժողի հետ ստանձնել են հերթապահությունը, ինքը լիցքավորել է գնդացիրը 100 փամփուշտանոց ժապավենով:

Մոտ տասը րոպե անց ինքը գնդացիրը հենել է դիտակետի պատին, նստել է մուտքի աստիճանների վրա ու քնել է: Մի քանի րոպե անց արթնացել ու տեսել է, որ Գ. Ավագյանը կանգնած է իր առաջ: Անմիջապես ոտքի է կանգնել:

Ավագյանը, ով, ըստ Սարգսյանի, նախկինում դիրքում բազմիցս քնել էր ու բազմիցս արժանացել իր դիտողություններին, ասել է. «Տեսա՞ր, որ դու էլ ես քնում, նենց չի, որ մենակ ես եմ քնում: Նենց որ՝ աչքիս տակ եմ վեկալելու, որ հանկարծ չքնես»:

Ինքը Ավագյանին պատասխանել է. «Դու վաբշե քնելուց մի խոսա, ես՝ առաջին անգամն էր, բայց դու ամեն սմենի քնում ես»: Հետո ինքը հրել է Ավագյանին, ցանկացել է մի կողմ անցնել, բայց սկսել են իրար քաշքշել: Իր հագուստի կոճակը պոկվել է այդ ժամանակ:

Ինքը չի ցանկացել իրավիճակը շիկացնել, Ավագյանին թողել ու քայլել է դեպի գետնատնակ: Խրամուղում մոտ տասը րոպե մենակ է մնացել, հետո վերադարձել է դիտակետ:

Ավագյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ կա, բայց Ավագյանը քմծիծաղով ասել է. «Էս նորից քնելո՞ւ ես եկել»:

Ինքը պատասխանել է. «Արա ապեր, դու քնելուց մի խոսա, էլի ներվերս մի հանի, թող խախանդ ծառայեմ…»: Նորից քայլել է դեպի գետնատնակ: Բայց լսել է, որ Ավագյանը դիտակետում քնողի հասցեին «խլեշ» հայհոյանք է սահմանում: Ինքն այդ հայհոյանքը վերագրել է իրեն, նյարդայնացել է, վերադարձել է դիտակետ: Ավագյանը կրկնել է հայհոյանքը: Ինքը, էլ ավելի նյարդայնանալով, վերցրել է լիցքավորված գնդացիրը, կրակահերթ է արձակել Ավագյանի ուղղությամբ…

Վաշտի հրամանատարի վկայությամբ՝ 2014 թվականի հուլիսի 18-ին, առավոտյան ժամը 6-ի սահմաններում շարքային Ավագյանն ու Սարգսյանը դիտակետում ստանձնել են հերթապահությունը: Կես ժամ անց դիտակետից գնդացրի կրակահերթ է լսվել… Վազելով գնացել է այնտեղ:

Տեսել է Սարգսյանին՝ խրամատի մեջ նստած: Սարգսյանն ասել է, թե Ավագյանն էլ չկա… Երբ նորից հարց է տվել, Սարգսյանն ասել է, որ ինքն է սպանել Ավագյանին…

Հրամանատարը և դիտակետ հասած մյուս սպաները տեսել են տուժող Ավագյանին՝ նա ընկած էր գետնին, մեջքի վրա: Արդեն մահացած էր, հրազենային բազմաթիվ վնասվածքներ կային նրա ամբողջ մարմնին, իսկ գլուխը… ամբողջովին դեֆորմացված ու ջնջխված էր… Նրա մարմինը շարունակում էր արնահոսել…

Այն հարցին, թե ինչո՞ւ է սպանել Ավագյանին, Սարգսյանը ի վերջո պատասխանել է, որ Ավագյանը «խլեշ» հայհոյանք է սահմանել դիրքում քնողի հասցեին, ինքը դա իր հասցեին է հասկացել, վիրավորվել, նյարդայնացել է ու կրակահերթ է արձակել…

Դատարանը հաստատված է գնահատել, որ Արմեն Սարգսյանը մեղավոր է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Արմեն Սարգսյանը դատապարտվել է 11 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի հուլիսի 18-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում