Բանջարեղենի և մրգերի սմուզին համարվում է շատ օգտակար: Սակայն, ըստ վերջին փորձերի արդյունքների` այդ մթերքն այնքան էլ լավ չէ, հայտնում է rosbalt.ru-ն:
Մասնավորապես, ավելի վաղ համարվում էր, որ սմուզին բարձրացնում է օրգանիզմում հակաօքսիդանտների մակարդակը` չեզոքացնելով ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը: Սակայն մարդկային օրգանիզմը դրա կարիքը չունի, քանի որ ինքն է արտադրում հակաօքսիդանտներ:
Մեծ քանակով հակաօքսիդանտ օգտագործելու դեպքում օրգանիզմի բալանսը խախտվում է, ինչն էլ վերականգնելու համար այն դադարում է բնական հակաօքսիդանտներ արտադրելուց: Դրան ավելացրած` սմուզին պարունակում է չափից ավելի ֆրուկտոզա, որը վտանգավոր է արյան մեջ շաքարի մակարդակի համար:
Փորձը ցույց է տվել, որ սմուզիի 360 միլիլիտրանոց տուփը օրգանիզմում նվազեցնում է հակաօքսիդանտների արտադրման մակարդակը 24 ժամով:







































