Wednesday, 15 05 2024
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին

ԱՄՆ դեսպանատունը հորդորում է մեծացնել ընտրական գործընթացների անաչառությունը Հայաստանում

ԱՄՆ դեսպանության հայտարարություն է տարածել սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ

«ԱՄՆ դեսպանությունը շարունակում է հետևել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին: Ավելի վաղ մենք լուրջ մտահոգություն էինք հայտնել հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին, որոնց վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ էին հնչեցվում ոչ-կուսակցական դիտորդների ու Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից:

Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության պաշտոնյաների՝ մասնավորապես գլխավոր դատախազի և մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային հանձնառությունը հնչեցված արժանահավատ հաղորդումներով լիարժեք քննություններ ապահովելու վերաբերյալ:

Մենք վերահաստատում ենք, որ խախտումների համար պատասխանատուների նկատմամբ քննություններն ու դատական կարգով հետապնդումները պետք է լինեն թափանցիկ ու հրապարակային, որպեսզի ՀՀ ժողովրդի մոտ լինի վստահություն ընտրական գործընթացի անաչառության վերաբերյալ: Լիարժեք ու թափանցիկ քննությունները և դրանց արդյունքների մասին հրապարակումները, նույնիսկ եթե այդ քննությունների արդյունքով քրեական գործեր չեն հարուցվում, կարող են օգնել Ընտրական հանձնաժողովին, Ազգային ժողովին և քաղաքացիական հասարակությանը վերհանել ընթացիկ ընտրական գործընթացների այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս:

Առաջիկայի հետ կապված՝ մենք վերահաստատում ենք մեր կոչը ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկներին համահունչ նոր ընտրական օրենսգիրք ընդունելու մասին և հորդորում ենք նոր օրենսդրական բարեփոխումներն իրականացնել համաձայն միջազգային ստանդարտների՝ մեծացնելու ընտրական գործընթացների անաչառությունը Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում